Պրազիլցի ձախ յառաջապահ Կապրիէլ Մարթինելլի, որ 5 մրցումներէ ի վեր կը բացակայէր Արսենալի մրցումներէն` վիրաւոր ըլլալուն պատճառով, 2-րդ կիսախաղին դաշտ ներկայացաւ եւ 86-րդ վայրկեանին կոլ մը նշանակեց Մանչեսթըր Սիթիի բերդին մէջ:
Մրցումը ընդհանրապէս հաւասարակշռուած էր. Արսենալի չնչին առաւելութեամբ մը, որ բերդի վրայ աւելի առիթ ունեցաւ:
Սիթի 2-րդ յաջորդական պարտութիւնը կրեց Փրեմիըր Լիկի գծով, մինչ միակ խումբերը, որոնք պարտութիւն չեն կրած տակաւին, առաջին 2 դիրքերը գրաւող լոնտոնեան Թոթենհամը եւ Արսենալն են:
Թոթենհամ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լիւթըն Թաունի դաշտէն: Միքի Վան տը Վեն 52-րդ վայրկեանին նշանակեց Թոթենհամ Հաթսփըրզի միակ կոլը: Ա. կիսախաղի աւարտէն քիչ առաջ, Իվ Պիսումա 2-րդ դեղին քարտը ստացաւ, եւ Թոթենհամ 10 մարզիկով շարունակեց մնացեալ 45 վայրկեանները:
8-րդ հանգրուանի մրցումներուն, «Կարմիր սատանաները» վերջապէս յաղթանակ մը արձանագրեցին, շնորհիւ Սքոթ Մաքթոմինէի, 93-րդ եւ 96-րդ վայրկեաններուն:
Օլտ Թրաֆորտի մէջ համակիրները «կարօտցած» էին յաղթանակ տօնել. մթնոլորտը շատ վատ էր, մանաւանդ որ Պրենթֆորտ 26-րդ վայրկեանին շնորհիւ դանիացի Մաթիաս Ենսընի կոլ նշանակած էր: Հոլանտացի մարզիչ Թեն Հակի տղաքը ամէն ինչ կը ներկայացնէին դաշտի վրայ, բայց շատ անգամ չար բախտը պատճառ կ՛ըլլար, որ չյաղթէին: Աւելի՛ն. ամէն մրցումի անպայման վիրաւոր մարզիկներ կ՛ըլլան: 7 վիրաւորներու կարգին անցաւ Վիքթոր Լինտըլոֆ: Բերդապահ Անտրէ Օնանա շատ առիթներէ կը փրկէ խումբը, բայց զարմանալի սխալներ ալ կը գործէ` ապշեցնելով բոլորը: Այս յաղթանակէն ետք Մանչեսթըր Եունայթըտ մնաց 10-րդ դիրքին վրայ:
Ստորեւ` 8-րդ հանգրուանի արդիւնքները.
Լիւթըն – Թոթենհամ | 0-1 | |
Ֆուլհամ – Շեֆիլտ Եունայթըտ | 3-1 | |
Էվըրթըն – Պորնմաութ | 3-0 | |
Պըրնլի – Չելսի | 1-4 | |
Մանչեսթըր Եունայթըտ – Պրենթֆորտ | 2-1 | |
Քրիսթըլ Փելես – Նոթինկհամ Ֆորեսթ | 0-0 | |
Վուլվզ – Ասթոն Վիլա 1 | 1-1 | |
Ուեսթհամ – Նիւքեսըլ | 2-2 | |
Պրայթըն – Լիվըրփուլ | 2-2 | |
Արսենալ – Մանչեսթըր Սիթի | 1-0 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ||
1.- Թոթենհամ | 20 (18-8) | |
2.- Արսենալ | 20 (16-6) | |
3.- Մանչեսթըր Սիթի | 18 (17-6) | |
4.- Լիվըրփուլ | 17 (18-9) | |
5.- Ասթոն Վիլա | 16 (19-12) | |
………………………… | ….. | ….. |
18.- Պըրնլի | 4 (7-20) | |
19.- Պորնմաութ | 3 (5-18) | |
20.- Շեֆիլտ Եունայթըտ | 1 (6-22) |
ԳԵՐՄԱՆԻԱ
Պունտըսլիկայի 7-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, դասաւորումը մնաց նոյնը, որովհետեւ առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Պայեր Լեւերքուզըն, Շթութկարթ եւ Պայերն Միւնիխ յաղթանակներ ապահովեցին 3-ական կէտեր` 3-ական կոլերով: Միայն Շթութկարթ կոլ մը ստացաւ:
Լեւերքուզըն 3-0 արդիւնքով յաղթեց Քէօլնի` շնորհիւ Եոնաս Հոֆմանի Ճերեմի Ֆրեմփոնկի եւ Վիքթոր Օքոհ Պոնիֆէյսի կոլերուն:
Շթութկարթ 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Վոլֆսպուրկը: 34-րդ վայրկեանին Եանիք Կերհարտ անակնկալի բերաւ Շթութկարթը, որ սակայն 3 անգամ փոխադարձեց` շնորհիւ կինէացի յառաջապահ Սերհու Կիրասիի հեթ թրիքին (3 կոլ):
Պայերն Միւնիխ իր կարգին շնորհիւ Քինկզլի Քոմանի տուպլէին (2 կոլ) եւ Լիրոյ Սանքի 3 անպատասխան կոլեր նշանակեց Ֆրայպուրկի դէմ մրցումին:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի արդիւնքները.
Մէօնշընկլատպախ – Մայնց | 2-2 | |
Աուկսպուրկ – Տարմշթատ | 1-2 | |
Շթութկարթ – Վոլֆսպուրկ | 3-1 | |
Լայփցիկ – Պոխում | 0-0 | |
Տորթմունտ – Ունիոն Պերլին | 4-2 | |
Վերտըր Պրեմըն – Հոֆենհայմ | 2-3 | |
Լեվըրքուզըն – Քէօլն | 3-0 | |
Պայերն Միւնիխ – Ֆրայպուրկ | 3-0 | |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հայտընհայմ | 2-0 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ||
1.- Լեւերքուզըն | 19 (23-6) | |
2.- Շթութկարթ | 18 (22-8) | |
3.- Պայերն Միւնիխ | 17 (23-6) | |
4.- Տորթմունտ | 17 (16-8) | |
5.- Հոֆընհայմ | 15 (16-11) | |
…………. | …………. | …………. |
16.- Պոխում) | 4 (5-19) | |
17.- Մայնց | 2 (6-19) | |
18.- Քէօլն | 1 (4-14) |
ՍՊԱՆԻԱ
«Լա լիկա»-ի 9-րդ հանգրուանի մրցումներուն, շաբաթավերջին Ռէալ Մատրիտ հանգիստ յաղթանակ մը տարած էր Օսասունայի դէմ մրցումին, երկրորդ դիրքը գրաւող Պարսելոնա 2-0 արդիւնքով ետ մնալէ ետք նախավերջին դիրքը գրաւող Կրանատա խումբին դէմ, կրցաւ 2-2 արդիւնքով հաւասարիլ: Կրանատայի կոլը «Լա լիկա»-ի ամէնէն արագ կոլերէն էր, որ նշանակեց Պրայըն Սարակոսա Մարթինես 16-րդ երկվայրկեանին: Նոյն մարզիկը 29-րդ վայրկեանին նշանակեց 2-րդ կոլը: Լամին Եամալ 45-րդ վայրկեանին փոխադարձեց: 85-րդ վայրկեանին Սերճի Ռոպերթօ նշանակեց Պարսայի 2-2 կոլը: 90-րդ վայրկեանը անցած էր, երբ Պարսելոնա գրաւեց Կրանատայի բերդը, սակայն իրաւարարը օֆ-սայտ նկատեց Ֆերան Թորեսի դիրքը…
Օսասունայի դէմ Ռէալ Մատրիտի կոլերու հեղինակներն էին անգլիացի Ճուտ Պելինկհեմ (2) Վինիսիըս Ճունիոր եւ Խոսելու: Այս վերջինը փենալթի մըն ալ կորսնցուց 85-րդ վայրկեանին:
Ստորեւ` 9-րդ հանգրուանի արդիւնքները.
Աթլեթիք Պիլպաօ – Ալմերիա | 3-0 | |
Քատիս – Ժիրոնա | 0-1 | |
Ռէալ Մատրիտ – Օսասունա | 4-0 | |
Մայորքա – Վալենսիա | 1-1 | |
Սեւիա – Ռայօ Վայեքանօ | 2-2 | |
Վիարէալ – Լաս Փալմաս | 1-2 | |
Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Սոսիետատ | 2-1 | |
Սելթա – Կեթաֆէ | 2-2 | |
Ալավես – Պեթիս | 1-1 | |
Կրանատա – Պարսելոնա | 2-2 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ||
1.- Ռէալ Մատրիտ | 24 (20-6) | |
2.- Ժիրոնա | 22 (19-11) | |
3.- Պարսելոնա | 21 (21-10) | |
4.- Աթլեթիքօ Մատրիտ | 19 (20-8) | |
5.- Աթլեթիք Պիլպաօ | 17 (16-9) | |
…………………. | …… | …… |
18.- Սելթա | 6 (10-15) | |
19.- Կրանատա | 6 (15-23) | |
20.- Ալմերիա | 3 (11-24) |
- Ֆրանսայի մէջ, 8-րդ հանգրուանի վերջին մրցումին, Ռեն իր դաշտին վրայ 3-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Փարիզ Սեն Ժերմենի խումբէն: Վիթինիա, Հաքիմի եւ Քոլօ Մուանի նշանակեցին ախոյեան Փարիզի կոլերը: Այս յաղթանակով փարիզեան ակումբը գրաւեց 3-րդ դիրքը` 15 կէտով (17-7):
- Իտալիոյ մէջ, 8-րդ հանգրուանի վերջին մրցումին, ախոյեան Նափոլի իր դաշտին վրայ 3-1 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց Ֆիորենթինայէն: Այժմ Ֆիորենթինա կը գրաւէ 4-րդ դիրքը, իսկ Նափոլի` 5-րդ: