16-24 սեպտեմբերին Սերպիոյ մայրաքաղաք Պելկրատի մէջ տեղի պիտի ունենայ աշխարհի ըմբշամարտի ախոյեանութիւնը, որ վարկանշային է` «Փարիզ-2024»-ի ամառնային ողիմպիական խաղերուն համար:
Անոր մեկնարկին նախօրեակին, Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնը հրապարակեց Հայաստանի հաւաքականներուն կազմերը, որոնք են.
ԱԶԱՏ ՈՃ.-Արսէն Յարութիւնեան (57 քկ), Նորիկ Յարութիւնեան (61 քկ), Վազգէն Թեւանեան (65 քկ), Արման Անդրէասեան (70 քկ), Հրայր Ալիխանեան (74 քկ), Արման Աւագեան (79 քկ) եւ Սերկէյ Սարգսեան (97 քկ):
ՅՈՒՆԱՀՌՈՄԷԱԿԱՆ ՈՃ.-Ռուդիկ Մկրտչեան (55 քկ), Գէորգ Ղարիբեան (60 քկ), Հրաչեայ Պօղոսեան (63 քկ), Սլաւիկ Գալստեան (67 քկ), Շանթ Խաչատրեան (72 քկ), Մալխաս Ամոյեան (77 քկ), Մաքսիմ Մանուկեան (82 քկ), Գէորգ Թադէոսեան (87 քկ), Արթուր Ալեքսանեան (97 քկ) եւ Դաւիթ Օվասապեան (130 քկ):


