Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, ուքրանացի Ալեքսանտր Փեթրաքով երէկ հրապարակեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմը, որ իր մասնակցութիւնը պիտի բերէ սեպտեմբերին «ԵՒՐՕ-2024»-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցումներուն:
8 սեպտեմբերին Հայաստան Թուրքիոյ մէջ պիտի մրցի դաշտին տիրոջ դէմ, իսկ այս մրցումէն երեք օր ետք, Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին մէջ պիտի հիւրընկալէ 2022-ի Մոնտիալի պրոնզէ մետալակիր Խրուաթիան:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը հաղորդեց, որ 4 սեպտեմբերին հաւաքականը մարզական հաւաքի մը պիտի սկսի Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:
Ստորեւ` Փեթրաքովի կողմէ հրապարակուած 24 մարզիկներուն ցանկը.
Բերդապահներ. Օկնիէն Չանչարեւիչ (Ալաշկերտ), Արսէն Բեգլարեան (Արարատ-Արմենիա) եւ Սթանիսլաւ Պուչնեւ (Փիւնիկ):
Յետսապահներ. Վարազդատ Հարոյեան, Կամօ Յովհաննիսեան (Ասթանա, Ղազախստան), Գէորգի Յարութիւնեան (Քրասնոտար, Ռուսիա), Նայիր Տիկնիզեան (Լոքոմոթիւ Մոսկուա, Ռուսիա), Անտրէ Չալըշըր (Փրոմափոյքարնա, Շուէտ), Ստեոպա Մկրտչեան (Օսիյեք, Խրուաթիա), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Ժիրայր Մարգարեան, Էրիկ Փիլոյեան (Ուրարտու) եւ Սերկէյ Մուրատեան (Նոա):
Միջնապահներ. Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան), Լուքաս Սելարայեան (Ֆաթըհ, Սէուտական Արաբիա), Ուկուչուքվու Իվու (Ռուպին Քազան, Ռուսիա), Արտակ Դաշեան (Փիւնիկ), Վպէյմար Անկուլօ (Ալաշկերտ) եւ Արթուր Սերոբեան (Արարատ-Արմենիա):
Յառաջապահներ. Հրանդ-Լէոն Ռանոս (Պորուսիա Մէօնշընկլատպախ, Գերմանիա), Նորպերթօ Պրիասքօ (Պոքա Ժունիորզ, Պրազիլ) եւ Սարգիս Ադամեան (Քէօլն, Գերմանիա):