Աղջկանց աշխարհի թենիսի միջազգային դասաւորման 9-րդ դիրքին վրայ գտնուող չեխ թենիսվումըն Փեթրա Քվիթովա հանդիսացաւ տիտղոսակիր` Պերլինի մէջ (Գերմանիա) տեղի ունեցած «ՏԱՊԸԼԻՈՒ. ԹԻ. ԷՅ. -500» թենիսի միջազգային մրցաշարքին:
Աւարտական մրցումին, Քվիթովա իր յաղթանակը արձանագրեց խրուաթ Տոննա Վեքիչի դէմ (23-րդ)` 6-2 եւ 7-6 արդիւնքով:
33 տարեկան Քվիթովա, որ այս տարի տիրացած էր նաեւ Մայեմիի «ՏԱՊԸԼԻՈՒ. ԹԻ. ԷՅ. -1000»-ի միջազգային մրցաշարքի տիտղոսին, այսպիսով տիրացաւ իր 31-րդ տիտղոսին` «ՏԱՊԸԼԻՈՒ. ԹԻ. ԷՅ.»-ի մրցաշարքերուն գծով:
Նշենք, որ Պերլինի մրցաշարքի մրցանակային հիմնադրամը 678 հազար եւրօ էր:


