Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ տեղի ունեցող «Ռոլան Կարոս»-ի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի աղջկանց տիտղոսակիր դարձաւ աշխարհի միջազգայի դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող լեհ թենիսվումըն Իկա Սվիաթեք:
22 տարեկան Սվիաթեք, որ այսպիսով պաշտպանեց տիտղոսը, աւարտականի մրցումին իր յաղթանակը արձանագրեց 43-րդ դիրքին վրայ գտնուող չեխ Քարոլինա Մուշովայի դէմ, 6-2, 5-7 եւ 6-4 արդիւնքով:
Այսպիսով, Սվիաթեք տիրացաւ իր արհեստավարժ ասպարէզին չորրորդ կրան շլեմի տիտղոսին:
Ան «Ռոլան Կարոս»-ի տիտղոսին տիրացած է երեք անգամ (2020, 2022 եւ 2023), իսկ մէկ անգամ ալ` «ԵՈՒ. ԷՍ. ՕՓԸՆ»-ի տիտղոսին (2022):


