Պուքրեշի մէջ (Ռումանիա) աւարտած Եւրոպայի 23 տարեկանէն վար ըմբշամարտի ախոյեանութեան, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականը, տիրացաւ 3 արծաթ եւ 3 պրոնզ մետալի, այս մասին յայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Հայաստանի վերջին մետալին տիրացաւ Սերկէյ Սարգսեան, որ 92 քկ դասակարգի մրցումներուն, 8-5 արդիւնքով յաղթելով իր ազրպէյճանցի մրցակիցին, տիրացաւ պրոնզ մետալին:
Անկէ առաջ արծաթ մետալին տիրացած էին Մելժում Մելժումեան (61 քկ), Հայկ Պապիկեան (70 քկ) եւ Կնեազ Իբոյեան (86 քկ), մինչ պրոնզէ մետալակիր դարձած էին Էդիկ Յարութիւնեան (57 քկ) եւ Մարտին Սիմոնեան (125 քկ):


