Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Շրջափակման Օրերին ՀՕՄ-ը Շարունակում Է Հաւատարիմ Մնալ Իր Առաքելութեանը

Մարտ 6, 2023
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայեացքն այժմ ուղղուած է երկրաշարժի պատճառով ծանր կացութեան մէջ յայտնուած Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներին եւ ողջ հայութեանն ուղղուած «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին` Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորն իր զօրակցութիւնն է յայտնում Սիրիայում ապրող մեր քոյրերին ու եղբայրներին եւ միանում համահայկական օժանդակութեան աշխատանքներին: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը:

Նա նշել է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարութիւնը, համագործակցելով Հայ օգնութեան միութեան Արցախի մասնաճիւղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակութեան աշխատանքներին` կազմակերպելով դրամահաւաք. «Միայն մեր համազգային ամուր միասնականութեամբ ու միմեանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարաւոր յաղթահարել ինչպէս բնութեան արհաւիրքները, այնպէս էլ` արհեստածին մարտահրաւէրները: Ձեր նուիրատուութիւնները Հայաստանի դրամով կարող էք կատարել «Արցախբանկ»-ում բացուած հաշուեհամարին` 22300100156701»:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով` ՀՕՄ-ը շրջափակման օրերին շարունակում է հաւատարիմ մնալ իր առաքելութեանը եւ փորձում է ամէն կերպ նպաստել ընկերային, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտների զարգացմանը: «Շրջափակման պայմաններում առաջին հերթին փորձել ենք ուրախացնել երեխաներին: Քանի որ շրջափակման պայմաններում հնարաւոր չէր մեծ քանակութեամբ նուէրներ ձեռք բերել, օգտուել ենք պահեստներում առկայ խաղալիքներից, հագուստից, որոնք ուղարկում են ՀՕՄ-ի տարբեր մասնաճիւղերը: Մեր միաւորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի մանկապարտէզի մօտ 500 երեխաների համար ամանորեայ անակնկալ է պատրաստել: Նշուած համայնքների մանուկներն ու պատանիներն արժանացել են նուէրների»,- ասել է Լ. Մարտիրոսեանը:

Լիլիթ Մարտիրոսեանը խօսել է մէկ այլ ծրագրի մասին, որի օգտակարութեան մասին եւս մէկ անգամ համոզուել են հէնց շրջափակման օրերին, երբ հոսանքի ու կազի յաճախակի անջատումներ էին լինում:

«Արցախի մի շարք համայնքներում 101 արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրուել զոհուած, հաշմանդամութիւն ունեցող, բազմազաւակ ընտանիքների համար: Մի քանի սարքեր դեռեւս պիտի տեղադրուեն, ճանապարհի փակ լինելու պատճառով չեն հասել հասցէատէրերին», ասել է Լ. Մարտիրոսեանը` յաւելելով, որ նախատեսւում է ծրագիրը շարունակել:

Յիշեցնենք, որ շրջափակման օրերին ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը շուրջ 10 թոն պարէնամթերք է յանձնել Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութեանը: Այս մարդասիրական օգնութիւնը ռուս խաղաղապահների միջնորդութեամբ հասցուել է Արցախ:

ԱՀ ընկերային զարգացման եւ գաղթի նախարարութեան կողմից այն տեսակաւորւում եւ տրամադրւում է ընկերային որոշ խմբերի ներկայացուցիչների (4 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհուած եւ անհետ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) եւ նախարարութիւն դիմած ընկերային անապահով ընտանիքներին:

Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը հանդիպում է ունեցել ԱՀ ընկերային զարգացման եւ գաղթի նորանշանակ նախարար Արմէն Մանգասարեանի հետ:

Արմէն Մանգասարեանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցութիւնը` նշելով, որ դեռեւս ԱՀ բնակարանային կոմիտէի ղեկավարի պաշտօնում առիթ է ունեցել ծանօթանալու ՀՕՄ-ի գործունէութեանը եւ արագ ու գործնական գործելաոճին: Նա շնորհակալութիւն է յայտնել այս դժուար օրերին Արցախի կողքին գտնուող բոլոր կազմակերպութիւններին ու կառոյցներին, այդ թւում` ՀՕՄ-ին:

Լիլիթ Մարտիրոսեանի առաջարկով` Արցախ հասած օժանդակութիւնից կը յատկացուի նաեւ ՀՕՄ-ի Արցախի միաւորին դիմում ներկայացրած ընկերային անապահով ընտանիքներին:

«ԱՊԱՌԱԺ»

Նախորդը

Ստացուած Գիրքեր. «Ազատ Օր, Բացառիկ 2022. 100 Տարի Փոքր Ասիոյ Աղէտին»

Յաջորդը

Պէտք Չէ Ներքաշուիլ Համաթուրանական Թելադրանքներու Ծուղակին Մէջ

RelatedPosts

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան
Հարցազրոյց

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան

Մարտ 17, 2023
«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ
Հարցազրոյց

«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ

Մարտ 15, 2023
«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»
Հարցազրոյց

«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»

Մարտ 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In