Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Հաշեմ Հայտար ընտրուեցաւ Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնի փոխնախագահ` Պահրէյնի մայրաքաղաք Մանամայի մէջ տեղի ունեցած համագումարի ընթացքին:
Իսկ նախագահ ընտրուեցաւ պահրէյնցի Սալման պըն Իպրահիմ Խալիֆէ:
Այս համագումարին լիբանանեան պատուիրակութեան մաս կը կազմէին նաեւ ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Ժիհատ Շահաֆ, ինչպէս նաեւ անդամներ Ռեմոն Սըմաան, Մուսա Մաքքէ եւ Մահմուտ Ռըպհա:
Նշենք, որ Հաշեմ Հայտար Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ ընտրուեցաւ 2001-ին, իսկ 2015-ին մաս կազմեց Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնին: