Լոնտոնեան Արսենալ ֆութպոլի ակումբը մտադիր է իր կազմին միացնել քաթալոնական Պարսելոնային մաս կազմող պրազիլցի միջնապահ Ռաֆինիան, այս մասին յայտնեց սպանական մարզական մամուլը:
Նշուեցաւ, որ անգլիական ակումբի գլխաւոր մարզիչ Միկել Արթեթա անձամբ հետաքրքրուած է 26 տարեկան Ռաֆինիայով:
Նախապէս պրազիլցին ելոյթ ունեցած է «Փրեմիեր Լիկ»-ին մէջ մաս կազմելով Լիծ Եունայթըտին (2020-2022):
Ան, Պարսելոնայի հետ 23 մրցումի ընթացքին ցարդ նշանակած է 3 կոլ եւ կատարած 5 էսիսթ:


