Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Ֆրանսայի ֆութպոլի գերբաժակի մրցաշարքին ծիրին մէջ, իրարու դէմ մրցեցան Փարիզ Սեն Ժերմեն եւ Նանթ:
Մրցումը վերջ գտաւ մայրաքաղաքի կազմին` Սեն Ժերմենի յաղթանակով, որ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր մրցակիցը:
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին արժանթինցի Լիոնել Մեսսի (22-րդ), պրազիլցի Նէյմար (45+5-րդ եւ 82-րդ` փենալթիով) եւ սպանացի Սերճիօ Ռամոս (57-րդ):
Սեն Ժերմեն, որ վերջին անգամ այս տիտղոսին տիրացած էր 2020-ին, այսպիսով 11-րդ անգամ ըլլալով կը հանդիսանայ Ֆրանսայի ֆութպոլի գերբաժակակիր:
Մեսսի, որ այսպիսով տիրացաւ իր 41-րդ տիտղոսին, այժմ չորս տիտղոսով միայն ետ կը մնայ Պարսելոնայի իր նախկին խմբակիցէն` պրազիլցի Տենի Ալվեսէն, որ այժմ մաս կը կազմէ մեքսիքական Փումասի: