Սպանական մարզական մամուլին համաձայն, Պարսելոնա ակումբը 65 միլիոն եւրօ առաջարկեց իր կազմին միացնելու համար անգլիական Լիծ Եունայթըտի պրազիլցի միջազգային միջնապահ Ռաֆինիան, որ իր կարգին համաձայն է ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը շարունակել քաթալոնական կազմին հետ:
Ընթացիկ տարեշրջանին 25 տարեկան ֆութպոլիստը Լիծ Եունայթըտի հետ իր մասնակցութիւնը բերած է 28 մրցումի, նշանակած 9 կոլ եւ կատարած 3 էսիսթ:
Նշենք, որ անոր պայմանագրութիւնը Լիծի հետ նախատեսուած է մինչեւ յունիս 2024: