Կիրակի, 27 մարտին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը մեկնեցաւ Նորվեկիոյ մայրաքաղաք Օսլօ, ուր այսօր` երեքշաբթի, 29 մարտին ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին պիտի մրցի դաշտին տիրոջ դէմ:
Մրցումին մեկնարկը պիտի տրուի ժամը 20:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Վերոնշեալ մրցումին համար հաւաքականի գլխաւոր մարզիչ, սպանացի Խոաքին Քափարոս նկատի առաւ հետեւեալ մարզիկները.
Բերդապահներ-Դաւիթ Եուրչենքօ (Փիւնիկ), Հենրի Այվազեան (Նորավանք) եւ Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ):
Յետսապահներ-Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ասթանա, Ղազախստան), Ժիրայր Մարգարեան (Ուրարտու), Արման Յովհաննիսեան (Փիւնիկ), Դաւիթ Տէրտէրեան (Արարատ-Արմենիա), Յովհաննէս Նազարեան (Արարատ) եւ Ստեոտա Մկրտչեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ):
Միջնապահներ-Յառաջապահներ-Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Սոլոմոն Ուտօ (Արարատ-Արմենիա), Էդուարդ Սփերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Արտեոմ Աւանեսեան (Արարատ Արմենիա), Արթուր Սերոբեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ), Էրիկ Վարդանեան (Ուրատու), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Փիւնիկ), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա) եւ Արթուր Մինասեան (Ուրարտու):