Լիբանանի ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան (Պէյրութի նահանգ) 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 13 մարտին Քասքասի դաշտին վրայ տեղի ունեցաւ ՀՄԸՄ Պէյրութ-Աթլեթիքօ Պէյրութ մրցումը:
Անիկա աւարտեցաւ 0-0 արդիւնքով հաւասարութեամբ մը:
Նախքան իր այս մրցումը կատարելը, ՀՄԸՄ արձանագրած էր երկու յաղթանակ եւ կրած պարտութիւն մը, մինչ Աթլեթիքօ իր կատարած երեք մրցումներուն բոլորին ալ արձանագրած էր յաղթանակ` ապահովելով առաւելագոյն 9 կէտ:
Այս հանգրուանէն ետք, այժմ ընդհանուր դասաւորման պատկերը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| յաղթ. | հաւ. | պարտ. | նշ. | ստ. | կէտ | |
| 1.- Աթլեթիքօ Պէյրութ | 3 | 1 | 0 | 14 | 3 | 10 |
| 2.- Նըժում | 3 | 1 | 0 | 13 | 3 | 10 |
| 3.- Արզ | 3 | 0 | 1 | 13 | 7 | 9 |
| 4.- Տինամօ Պէյրութ | 2 | 1 | 1 | 13 | 4 | 7 |
| 5.- ՀՄԸՄ ՊԷՅՐՈՒԹ | 2 | 1 | 1 | 8 | 3 | 7 |
| 6.- Պէյրութ | 0 | 1 | 3 | 4 | 13 | 1 |
| 7.- Նոլիմիթց | 0 | 1 | 3 | 5 | 18 | 1 |
| 8.- Հուփս | 0 | 0 | 4 | 0 | 19 | 0 |


