Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ սպանացի Խոաքին Քափարոս երէկ հրապարակեց իր կազմը, որ պիտի պատրաստուի Մոնթենեկրոյի եւ Նորվեկիոյ դէմ տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումներուն:
24 մարտին հայրենի կազմը Երեւանի մէջ պիտի հիւրընկալէ Մոնթենեկրոն, իսկ 29 մարտին Օսլոյի մէջ հիւրը պիտի ըլլայ Նորվեկիոյ:
Առաջին անգամ ըլլալով հաւաքական հրաւիրուեցան Բանակային կեդրոնական մարզական ակումբին մաս կազմող ֆութպոլիստներ Ստեոպա Մկրտչեան եւ Արթուր Սերոբեան, ինչպէս նաեւ Փիւնիկը ներկայացնող Յովհաննէս Յարութիւնեան, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Ստորեւ` Քափարոսի կողմէ նկատի առնուած մարզիկները.
Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ, (Փիւնիկ), Արման Ներսէսեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ) եւ Հենրի Աւագեան (Նորավանք):
Յետսապահներ. Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Անտրէ Քալիսիր (Սիլքըպորկ, Դանիա), Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Վերես, Ուքրանիա), Արման Յովհաննիսեան (Փիւնիկ), Դաւիթ Տէրտէրեան (Արարատ Արմենիա) եւ Ստեոպա Մկրտչեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ):
Միջնապահներ-յառաջապահներ. Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Սոլոմոն Ուտօ (Արարատ Արմենիա), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Արթուր Սերոբեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ), Էրիկ Վարդանեան (Ուրարտու), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Փիւնիկ), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան), Լուքաս Սելարայեան (Քոլամպուս Քրիու, Միացեալ Նահանգներ), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա) եւ Սարգիս Ադամեան (Ֆ. Ք. Պրիւժ, Պելճիքա):


