Հայկական Ֆութպոլ. Նոան Յաղթեց Նորավանքին

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Հայաստանի ֆութպոլի բաժակակիր Նոա, որ մրցեցաւ Նորավանքի դէմ, արձանագրեց 2-1 արդիւնքով յաղթանակ մը:

Այժմ Նոա կը գրաւէ դասաւորման 4-րդ դիրքը` 21 կէտով:

Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի Արարատ-Արմենիա, որ ապահոված է 40 կէտ:

16-րդ հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան հետեւեալ յայտագիրին հիմամբ. Սեւան-Փիւնիկ, Ուրարտու-Արարատ Արմենիա, Նորավանք-Ալաշկերտ, Արարատ-Բանակային կենտրոնական մարզական ակումբ եւ Նոա-Վան:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )