Աշոտ Խաչատուրեան` Ռուսիոյ Ֆութպոլի «Փրեմիեր-Լիկ»-ի Նախագահ

Ռուսիոյ ֆութպոլի «Փրեմիեր լիկ»-ի նախագահ ընտրուեցաւ Աշոտ Խաչատուրեան, այս մասին յայտնեց «Փրեմիեր լիկ»-ին կայքը:

Խաչատուրեան, որ միակ թեկնածուն ըլլալով միաձայնութեամբ ընտրուեցաւ նախագահ, 5 հոկտեմբերէն ի վեր նախագահի պաշտօնակատարն էր Սերկէյ Փրիատքինի հեռանալէն ետք:

Նշենք, որ Խաչատուրեան միեւնոյն ժամանակ ալ Ռուսիոյ ֆութպոլի ֆետերասիոնի իրաւարարներու յանձնախումբի նախագահն է:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )