Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի 15 տարեկանէն վար ֆութպոլի հաւաքականը 22-24 նոյեմբերին մարզական հաւաք մը պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Գէորգ Պօղոսեան այս հաւաքին համար երէկ նկատի առաւ 26 ֆութպոլիստներ:
Ամէնէն շատ ֆութպոլիստը ունի Փիւնիկ (12), մինչ Ուրարտու ունի 7 ֆութպոլիստ: