Փոլ Փոկպա Երկու Ամիսով Պիտի Բացակայի Դաշտերէն

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի եւ անգլիական Մանչեսթըր Եունայթըտի միջնապահ Փոլ Փոկպա վնասուածքի պատճառով 8-10 շաբաթով պիտի բացակայի ֆութպոլի դաշտերէն, այս մասին յայտնեց միջազգային մարզական մամուլը:

Ազգային խումբին մէջ իտալական Ա. Էս. Ռոմայի միջնապահ Ժորտան Վերեթու փոխարինեց 28 տարեկան Փոկպան:

Նշենք, որ 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին վերջին երկու մրցումներուն, Ֆրանսայի մրցակիցները պիտի ըլլան Ղազախստան (13 նոյեմբեր) եւ Ֆինլանտա (16 նոյեմբեր):

Եւրոպայի գօտիի Դ. խմբակին մէջ, Ֆրանսա 12 կէտով կը գրաւէ դասաւորման առաջին դիրքը:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )