Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կեդրոնականցի Արմենակ «Ընկեր Խնդիրեան» Է

Հոկտեմբեր 29, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Մակար ի Գաղիա

Անձրեւոտ չորեքշաբթի: Արմենակ եւ Էլպիս տեսութեան եկան: Նորութիւն էր. էլպիսի պոլսական համադամները փոխարինուած էին: Արմենակ սակառով մը չինական համադամներ բերած էր:

Երբ տան դռնէն մտաւ, սակառը տուաւ Մակարուհիին եւ ըսաւ.

– Ժամանակին հետ քայլ պէտք է պահել:

Արմենակ գաղտնի ընկերութիւններու խորհրդանիշներով կը սիրէ խօսիլ, Հայաստան երթալ-գալով սորված` սիմվոլիկ բառը կը կրկնէ: Էլպիսը եւ Մակարուհին չինական տարաշխարհիկ ուտեստները խոհանոց տարին, մենք ալ սպասեցինք:

Արմենակ գրպանէն էջ մը հանեց եւ դրաւ առջեւս:

– Մակա՛ր, Հայաստանի ընկերոջս` Սեւանին, գրեցի եւ խնդրեցի, որ գտնէ, գնէ եւ ինծի ղրկէ նորահայերէնի բառարան մը, եթէ չգտնէ, գրոց-բրոցի մը դիմէ եւ այս էջի բառերուն հայերէնները ղրկէ ինծի, որպէսզի, երբ թերթ կարդամ, հեռատեսիլ եւ ազգի մեծերը լսեմ, հասկնամ գրուածը եւ ըսուածը:

Կարդացի էջի բառերը:

Արմենակ շարունակեց.

– Կը ճառենք, որ հայերէնը մեր գոյութիւնը պահպանեց: Այս բառերը երբ կարդամ, սարսափ կը զգամ: Կարծէք անոնք ենիչերիներու եաթաղանն են հայերու ձեռքին եւ բերնին մէջ, որպէսզի հարա-քիրի ընենք: Սահմաններուն վրայ նստած եւ ազատ ելումուտ ընող թշնամիով կը տագնապինք, բայց չենք տագնապիր բերդը ներսէն յանձնող ներքին թշնամիով: Հայերէն այբուբենի միայն Կ տառով սկսող այսքան մեծ թիւով հայերէնի չառնչուող այս բառերը ազգին հանդէպ թշնամութիւն են, թեթեւսոլիկի դաւաճանութիւն:

Արմենակ դեռ կրնար շարունակել, եթէ Էլպիս եւ Մակարուհին չինական համադամները չբերէին, եւ հոգերը մոռցնելու համար` շիշ մըն ալ գինի: Արմենակ որպէս եզրակացութիւն ըսաւ.

– Այս ցանկը ղրկէ՛ բարեկամ թերթերուդ, որպէսզի գիտնան, թէ ինչպէ՛ս թշնամին կը սողոսկի մեր մէջ:

Ինչպէ՞ս կարելի է մերժել Արմենակի սրտցաւութեան փափաքը:

Եւ Կ տառով սկսող հայատառ, բայց ոչ հայերէն բառերու ցանկը կը ղրկեմ թերթերուն: Անոնք պիտի կարենա՞ն ընել այնպէս, որ այդ բառերը հայերէնի սիթիզըն չըլլան:

Ի պէտս անգիտելոց, ահաւասիկ ցանկը.

… կաբինետ, կադր, կադրային, կազուս, կալկուլացիա, կամիկաձե, կամպուս, կամուֆլյաժ, կանալիզացիա,կանտուզիա, կաոդիգ, կապիտալ, կապիտալիստներ, կապիտուլիացիա, կապիտուլյատներ, կապիտալացում,կապիտալիզացնել, կապրիզ,, կաստայական, կատակլիզմ, կատաստրոֆա, կատեգորիա, կարանտին, կարիերա, կարիերիստ, կարիկատուրա, կարկաս, կարցիվածություն, կիբերանվտանգություն, կինոլոգ, կիւլմինացիա, կլան, կլանիզմ, կլեպտոկրատիա, կլաս, կլիենտելա, կլիենտելիզմ, կլիկ, կլման ակտ, կլոունադա, կոալիցիա, կոգնիտիվ դիսոնանս, կոդ, կոդեքս, կոզր, կոլապորացիոնիստ, կոլապս, կոլեգա, կոլեգիա, կոլեկտիվ, կոլեկտիվացնել, կոալիցիա, կոլեկցիոներ, կոլլապորացիոնիստներ, կոլորիտային, կոհորտա,կոմա, կոմանդա, կոմբայն գյուղտեխնիկա, կոմերցիա, կոմունիկացիա, կոմպենսացվեն, կոմպլեքսներ, կոմերցիոն, կոմբինացիա, կոմպիտենտ, կոմպլիմենտ, կոմպրոմատ, կոմյունիկեում, կոմպրոմատ, կոմպրոմիս,կոմունիկացիա, կոմունիկացրել է, կոմպաս, կոմպենսացնել, կոմպեսանցիա, կոմպետենտ, կոմպլեմատարիզմ, կոմպինացուած, կոմպլեկտացիա, կոմպլեքս, կոմպոզիտոր, կոմպրոմատ, կոմպրոմիսային, կոմպրոմիսներ,կոմունիկացիոն, կոմֆորտ,կոնկրետ, կոնկուրենցիա, կոնյուկտուրա, կոնյունկտուրային, կոնսենսուս, կոնսենտրացիա,կոնսեփթ, կոնսիլիում, կոնսոլիտացում, կոնսորցիում, կոնսպիրոլգիական, կոնտակներ, կոնտենիգենտ, կոնտեքստ, կոնստրուկտոր, կոնտրաստ, կոնտր-հարձակումներ, կոնցեպցիա, կոնցենտրացիա, կոնսերվացման, կոնսերվատիվ, կոնսիլիում, կոնսպիրոլոգիական, կոնսոլիդացիա,կոնսոլիդացնի, կոնսուլտացիա, կոնսպեկտավորում, կոնսպիրացիա, կոնստրուկտիվ, կոնստրուկցիա, կոնստրուկտիվիզմ, կոնտեքստում, կոնվենցիոնալ, կոնտակտ, կոնտակտավոր, կոնտենտ, կոնտինգեն, կոնտինգենտ, կոնտր, կոնտրաբանդա, կոնվերսիա, կոնցեպտ, կոնցեպտուալ, կոնցեպցիա, կոնցեռն, կոնցերտ, կոնցլագեր, կոնֆետ, կոնֆերանս, կոնֆորմիզմ, կոնֆեդերեցիա, կոնֆիգուրացիա, կոնֆիդենցիալության, կոնֆիտենցիալ, կոնֆլիկտներ, կոնֆրոնտացիա, կոոպերատիվ, կոորդինատներով, կոոպտացիա, կոորտինացնել, կոորդինատոր, կոորդինացիա, կոռեկտ, կոռումպացված, կոռուպիցիոներ, կոռուպցիա, կոռեկտ, կոռեկցիա, կոսմետիկ, կոսմելոգ, կոսմոպոլիտ, կոստյում, կորպորատիվ, կորպորացիա, կորպուս, կորպսկրատուրա, կորտեժ, կուլիսային, կուլմինացիա, կուրատոր, կուրյոզ, կուրորտային երկիր, կուրս, կուրսանտ, կվազի-կրօնական, կվազիա, կրախ, կրեատիվ, կրեդիտային, կրեադիվություն, կրեդո,կրիզիս, կրիմինալ, կրիմինալիզիցիա, կրիտերիա, կրեդիտաւորման, կրիմինոգեն վիճակ, կրիպտոկրատիա, կրիտիկական, կրոտեսկ…

Հայաստանի կրթութեան եւ մշակոյթի նախարարութիւնը, գործակցութեամբ Լեզուի պետական տեսչութեան, լրագրողներու եւ քաղաքական աւագանիի, նորահայերէնի բառարան մը պէտք է հրատարակեն, որպէսզի հայրենասէր կեդրոնականցիները հետեւին Հայաստանի մամուլին… եւ հասկնան:

Մենք մեզ համաշխարհային ազգ հռչակելէ ետք, հիմա պէտք է յայտարարենք, որ ամէն բանի մէջ առաջին ըլլալու յաւակնութեամբ, հայերէնը պիտի դարձնենք արդի ուղղագրութեամբ էսփերանթո, ոչ` էսփերանթօ… այս կրեադիվությունէ:

29 սեպտեմբեր 2021

Նախորդը

Հայկազեան Հայագիտական Հանդէսի ԽԱ. (41-րդ) Հատորին Շնորհահանդէսը Պէյրութի Մէջ*

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի Հոկտեմբեր Գ. Տարածաշրջանային Ուժերու Նկրտումներն Ու Ազգային Շահերը

RelatedPosts

Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
Ծառը
Անդրադարձ

Յուշդ… Երբեք Չի՛ Մահանար…

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?