Հայաստան Հասած Է Հնդկաստանի Արտաքին Գործոց Նախարարը

Հայաստան այցելած է Հնդկաստանի արտաքին գործոց նախարար Սուպրամանիամ Ճայշանքարը: Հայաստանի արտաքին գործոց նախարարութենէն կը տեղեկացնեն, որ օդակայանին մէջ զինք դիմաւորած է նախարար Արարատ Միրզոյեանը:

«Ուրախ եմ առաջին արտաքին գործոց նախարարական այցելութեամբ Հայաստան գտնուելուս համար: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ կը տեսնեմ իմ հայրենի նահանգին հետ», «Թուիթըր»-ի վրայ հայերէնով գրած է Հնդկաստանի արտաքին գործոց նախարարը:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )