Ռոնալտօ Շրջանցեց Մեսսին

Փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ, Եուվենթուսէն անգլիական Մանչեսթըր Եունայթըտ տեղափոխուելէն ետք, գլխաւորեց աշխարհի ամէնէն բարձր վարձատրուող ֆութպոլիստներու ցանկը, այս գծով յայտնեց «Ֆորպզ»-ը:

Նշուեցաւ, որ 36 տարեկան ֆութպոլիստը այս տարի պիտի շահի 125 միլիոն ամերիկեան տոլար:

Պարսելոնայէն Փարիզ Սեն Ժերմեն տեղափոխուած արժանթինցի Լիոնել Մեսսի, որ այս տարի պիտի շահի 110 միլիոն եւրօ, նահանջեց երկրորդ դիրք:

Իսկ լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Մեսսիի խմբակից  պրազիլցի Նէյմար (95 միլիոն ամերիկեան տոլար):

Քիլիան Էմպափէ (Փարիզ Սեն Ժերմեն) կը գրաւէ չորրորդ դիրքը (43 միլիոն), իսկ Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ)` հինգերորդ դիրքը (41 միլիոն):

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )