Հայաստանի ֆութպոլի ազգային խումբի գլխաւոր մարզիչ Եղիշէ Մելիքեան հրապարակեց ցանկը հաւաքականի մարզիկներուն, որոնք հրաւիրուեցան մասնակցելու Ազգերու լիկայի վերջին 2 մրցումներուն:
Հայաստանի ֆութպոլի հաւաքականի հրապարակուած ցանկին մէջ ներառուած են հետեւեալ մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Օգնյեն Չանչարեւիչ (Իմթ Պելկրատ, Սերպիա), Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Ալեքսանտր Միշիեւ (Ուրարտու) եւ Գոռ Մատինեան (Սարդարապատ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Արտեմ Բանդիկեան (Մոսկուայի բանակայիններ, Ռուսիա), Էրիք Բիլոյեան (Ուրարտու), Գէորգի Յարութիւնեան (Փուշքաշ Ակադեմիա, Հունգարիա), Ստիոպա Մկրտիչեան (Նիւրենպերկ, Գերմանիա), Նայիր Թիկնիզեան (Օլիմփիաքոս, Յունաստան), Էտկար Գրիգորեան (Արարատ-Արմենիա), Արման Ղազարեան (Ուրարտու), Արգիշտի Պետրոսեան (Երեւանի Բանակայիններ) եւ Խարիտոն Այվազեան (Ուրարտու):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Յովհաննիսեան (Ակրոն, Ռուսիա), Ուգոչուկվու Իվու (Ռուպին, Ռուսիա), Գոռ Մանուէլեան (Նոա), Կարէն Մուրատեան (Արարատ-Արմենիա), Կարէն Նալպանտեան (Ալաշկերտ), Էտկար Փիլոյեան (Ալաշկերտ) եւ Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Սերոբեան (Արարատ-Արմենիա), Էտկար Սեւիկեան (Սէութա, Սպանիա), Նարեկ Գրիգորեան (Ֆարուղ, Ռումանիա), Նարեկ Յովհաննիսեան (Լեխիա Կտանսք, Լեհաստան), Արթուր Միրանեան (Իտոնի Թիպերիաս, Իսրայէլ), Արթուր Ղարիպեան (Ռոտինա, Ռուսիա), Հրանդ-Լէոն Ռանոս (Թեներիֆէ, Սպանիա) եւ Ժիրայր Շաղոյեան (Արարատ-Արմենիա):
Վիրաւորուած ըլլալով ազգային խումբին չեն միանար Հենրի Աւագեան (Փիւնիկ), Սերգէյ Մուրադեան (Նոա), Խուլիօ Պուենօ (Արարատ-Արմենիա), Էդուարդ Սպերցեան (Ահլի, Սէուտական Արաբիա) եւ Ֆին Կերակուսեան (Սանտըրլենտ, Անգլիա): Էրիք Սիմոնեան (Փիւնիկ), Կամօ Յովհաննիսեան (Արարատ-Արմենիա) եւ Վահան Բիչախչեան նոր վերադարձած են կանաչ դաշտ ապաքինուելէ ետք, բայց ամբողջական լաւ մարզավիճակ չունին հաւաքականին օգնելու համար:
Հայաստանի ազգային հաւաքականը Ազգերու լիկային գծով հինգշաբթի օր Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ ժամը 19:00-ին պիտի հիւրընկալէ Կիպրոսի ազգային խումբը, ապա կիրակի օր, Ռիկայի մէջ պիտի մրցի Լաթվիոյ ազգային խումբին դէմ:


