«Չեմփիընզ Լիկ». Մանչեսթըր Սիթիի Նորեկը Կրկնեց Ուէյն Ռունիի Ցուցանիշը

Անգլիական Մանչեսթըր Սիթիի նորեկ Ճեք Կրիլիշ կոլի եւ էսիսթի հեղինակ դառնալով գերմանական Լայփցիկի դէմ («Չեմփիընզ-Լիկ») արձանագրուած յաղթանակին (6-3), կրկնեց անգլիացի անուանի յառաջապահ Ուէյն Ռունիի մրցանիշը, այս մասին յայտնեց անգլիական մարզական մամուլը:

25 տարեկան միջնապահը երկրորդ անգլիացի ֆութպոլիստն է, որ վերոնշեալ մրցաշարքի իր նորամուտի մրցումին նշանակեց կոլ մը եւ կատարեց էսիսթ մը:

Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի նախկին խմբապետը` Ռունի, 2004-ին նման ցուցանիշ մը հաստատած էր Մանչեսթըր Եունայթըտի հետ` թրքական Ֆեներպահչէի դէմ արձանագրուած յաղթանակին ընթացքին (6-2):

Նշենք, որ այս ամրան ընթացքին Ճեք Կրիլիշ Ասթոն Վիլայէն տեղափոխուեցաւ Մանչեսթըր Սիթի:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )