ՖԻՖԱ-ն Պատժամիջոցներ Սահմանեց «Փրեմիեր Լիկ»-ին Մէջ Հանդէս Եկող Պրազիլցի 8 Ֆութպոլիստներու Դէմ

Անգլիական մարզական մամուլը երէկ յայտնեց, որ ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ սահմանեց «Փրեմիեր Լիկ»-ին մէջ հանդէս եկող պրազիլցի 8 ֆութպոլիստներու դէմ` անոնց արգիլելով 5 օր հանդէս գալ իրենց կազմերուն հետ:

10-14 սեպտեմբեր երկարող ժամանակամիջոցին, «Փրեմիեր Լիկ»-ի մրցումներուն չեն կրնար մասնակցիլ Ռոպերթօ Ֆիրմինօ, Ֆապինիօ, Ալիսոն (Լիվըրփուլ), Էտերսոն, Կապրիել Ժեսուս (Մանչեսթըր Սիթի), Ֆրետ (Մանչեսթըր Եունայթըտ), Թիակօ Սիլվա (Չելսի) եւ Ռաֆինիա (Լիծ Եունայթըտ):

Վերոնշեալ ակումբները արգելք հանդիսացած էին իրենց ֆութպոլիստներուն միանալու Պրազիլի ֆութպոլի ազգային խումբին` նկատի ունենալով, որ հարաւային ամերիկեան երկիրը «Քորոնա» ժահրով վարակումներու կարմիր ցանկին մէջ ընդգրկուած է:

Այդ պատժամիջոցէն անմասն մնաց սակայն Ռիչարլիսոնը (Էվըրթըն)` նկատի ունենալով, որ ան արդէն իսկ նախապէս մեկնած էր եւ մասնակցած ողիմպիական խաղերուն:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )