2022-ի Մոնտիալ. Կրիզման Կրկնեց Փլաթինիի Ցուցանիշը

Աթլեթիքօ Մատրիտին մաս կազմող ֆրանսացի միջազգային յառաջապահ Անթուան Կրիզման, Ֆինլանտայի դէմ տեղի ունեցած մրցումին (2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարք, 6-րդ հանգրուան) տուպլէ մը իրագործելով (25-րդ եւ 53-րդ) կերտեց իր կազմին յաղթանակը (2-0):

Ան այսպիսով, նշանակելով իր 41-րդ կոլը` ազգային հաւաքականին հետ, կրկնեց անցեալի անուանի ֆութպոլիստ Միշել Փլաթինիի ցուցանիշը` անոր հետ բաժնելով` երրորդ դիրքը:

Առաջին դիրքին վրայ կը գտնուի` Թիերի Հանրի (51 կոլ), իսկ երկրորդ դիրքին վրայ` Օլիվիէ Ժիրու (46 կոլ):

 

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )