Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախում ՀՕՄ-ի Յետպատերազմեան Ծրագրերի Մասին

Սեպտեմբեր 7, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Տ. ԱՂԱՋԱՆԵԱՆ

Հայ օգնութեան միութիւնը նախքան 44-օրեայ պատերազմը կենտրոնացած էր այլ ծրագրերի ուղղութեամբ: ՊԲ-ի հետ համագործակցութեամբ, մի շարք աջակցութեան ծրագրեր էին իրագործում զօրամասերում, ուշադրութեան կենտրոնում էին կրթական ծրագրերը, մանկապարտէզները: Բայց 2020թ. պատերազմից յետոյ ՀՕՄ-ի ծրագրերը լրիւութեամբ փոխուել են. դրանք ստացել են ընկերային ուղղուածութիւն` ունենալով տեղահանուած բնակիչների ընկերային-կենցաղային պայմանների բարելաւման նպատակ: Դրանցից «Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Արմինէ Յարութիւնեանն առաջին հերթին առանձնացնում է «թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը:

«ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութիւնն իր բոլոր կառոյցների հետ միասին ձեռնամուխ է եղել դրամահաւաքի, որից սկիզբ է առել «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը: Ըստ ծրագրի, տեղահանուած 1000 ընտանիքի 4 ամիս շարունակ տրամադրուել է 250 ԱՄՆ դոլար գումար: Պայմաններից մէկն էլ այն էր, որ ընտանիքը բաղկացած լինէր 3 եւ աւելի անդամներից: Ընտանիքի թուակազմի վերաբերեալ ընդունուած որոշման տրամաբանութիւնն այն էր, որ երկու անդամից բաղկացած ընտանիքները հիմնականում թոշակառու են, որոնք տարհանուելուց յետոյ էլ շարունակում են թոշակ ստանալ, իսկ 3 եւ աւելի անդամ ունեցող ընտանիքները, որոնք երեխաներ ունեն, կորցրել են իրենց աշխատանքը, եկամտի աղբիւրները եւ գումարի կարիք աւելի շատ ունեն», նշել է Արմինէ Յարութիւնեանը:

Ծրագրի մեկնարկը տրուել է դեկտեմբերի վերջերին ՀՀ-ում, իսկ Արցախում աւելի ուշ է սկսուել եւ աւարտուել է յունիսին: Ծրագրի ընդհանուր ծախսը 1մլն ԱՄՆ դոլար էր:

Ծրագրում ներառուած բոլոր ընտանիքները շնորհակալութիւն են յայտնել ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցին` այս դժուարին իրավիճակում իրենց կողքին գտնուելու եւ մի քանի ամսուայ կտրուածքով իրենց ծախսերը թեթեւացնելու համար:

Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին մեկնաբանել է տեղահանուած բոլոր բնակիչներին ծրագրում ընդգրկելու հարցը: Նա նշել է, որ տեղահանուած 8000-ից աւելի ընտանիքներ կան, ու բնական է, որ բոլորը չէին կարող օգտուել ծրագրից:

«Հասկանում եմ հասարակութեան որոշ մասի դժգոհութիւնը, բայց նրանք եւս պէտք է գիտակցեն, որ ՀՕՄ-ը իր հնարաւորութեան սահմաններում է աջակցել: ՀՕՄ-ը հասարակական կազմակերպութիւն է, որն իր հնարաւորութիւնների սահմաններում է փորձում օգտակար լինել: Ի հարկէ շատ լաւ կը լինէր, որ գումարը աւելի մեծ լինէր եւ դրանից բոլորը օգտուէին, բայց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան այս ծրագրով տնից ու աշխատանքից զրկուած բազմահազար հայրենակիցների մի որոշ մասի առաջնային ծախսերը հնարաւոր է եղել լուծել», ասել է Արմինէ Յարութիւնեանը:

Ինչ վերաբերում է ծրագրում ընդգրկուած համայնքներին, ապա դրանց ընտրութիւնը պատահական էր: Ծրագրից առաջին հերթին օգտուել են Հադրութի շրջանի Տող, Մեծ Թաղեր գիւղերի ընտանիքները, քանի որ այս համայնքներում ՀՕՄ-ը «Սօսէ» մանկապարտէզներ ունէր: Նշենք նաեւ, որ աջակցութեան ծրագրից որոշակի համայնքներ են օգտուել` տուեալ համայնքների ղեկավարների ներկայացրած ցուցակների համաձայն:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի որոշմամբ ամսական 250 դոլար աջակցութիւն են ստացել Մարտունու շրջանի Շեխէր, Սարգսաշէն, Զարդանաշէն, Ջիւանի, Ասկերանի շրջանի Մադաթաշէն, Ակնաղբիւր, Ջրաղացներ, Մոշխմհատ, Սղնախ, Շուշիի շրջանի Քարինտակ գիւղերի այն ընտանիքները, որոնք բնակւում են Արցախում` դրանով քաջալերելով այստեղ ապրողներին:

Արմինէ Յարութիւնեանը նշել է, որ «թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագրից չօգտուած քաղաքացիներին փորձել են ներառել այլ ծրագրերում. «Ճիշդ է, դրանք համարժէք չեն, բայց մեր հնարաւորութեան սահմաններում փորձել ենք օգնել»:

Մօտ 200 սննդի տոպրակներ են բաժանուել տեղահանուած ընտանիքներին` հիմնականում բազմազաւակ, զոհ կամ վիրաւոր ունեցող ընտանիքներին:

Սննդի տուփ եւ մաքրութեան պարագաներ են բաժանուել` Ասկերանի շրջանի Արմէնակաւանի 13, Ուղտասարի 32, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի 125, Նոր Սէյսուլանի 35, Նոր Այգեստանի 45, Հովտաշէնի 66 ընտանիքների:

Անկողնային պարագաներ են յատկացուել` Ներքին Ճարտարի 57, Ազոխի 83, Դրախտիկի 65 ընտանիքների, Մատաղիսի 44 ընտանիքների:

Յունուարից յետոյ ծնուած 200 նորածինների տրամադրուել են մանկական ուտելիք, հագուստ, մաքրութեան պարագաներ: Ֆրանսայից ստացուած 300 տուփ մանկական ուտելիք փոխանցուել է «Արեւիկ» մանկական դարմանատուն:

Յունաստանի հայ համայնքի կողմից ստացուել է հագուստ, սնունդ: Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզի պահեստից հագուստ է ստացել 2007 ընտանիքի 10000-ից աւելի անդամ, նաեւ 190 ընտանիքի սնունդ է բաժանուել:

Բացի դրանից, Նոր Ջուղայի հայ համայնքի աջակցութեամբ զոհուած եւ վիրաւորում ստացած 68 ընտանիք ՀՕՄ-ի միջոցով ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Արմինէ Յարութիւնեանը խօսել է նաեւ դեռեւս արցախեան առաջին պատերազմի ժամանակներից գործող ՀՕՄ-ի ծրագրերից մէկի մասին: Խօսքը զոհուած զինծառայողների երեխաներին սփիւռքի տարբեր ընտանիքների կողմից պարբերաբար աջակցելու ծրագրի մասին է: «Զոհուած հերոսների զաւակներ» անունը կրող ծրագրի շրջանակներում  մօտ 600 երեխայի տուեալներ ուղարկուել են ՀՕՄ-ի ԿՎ-ին:

Վերջում Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին շեշտեց, որ ՀՕՄ-ը միշտ էլ ժողովրդի կողքին է, եւ Արցախում ծրագրերը շարունակուելու են:

 

 

Նախորդը

Այսօրուան Հրամայականն Է, Որ Նիկոլ Փաշինեանը Կանգնի Նոր Խորհրդարանի Դիմաց Եւ Բարձր Ամբիոնից Յայտարարի…

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Պարտաւո՛ր Ենք, Ե՛ւ Պարտական

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?