Ռէալ Մատրիտ 6 Տարուան Պայմանագրութիւն Մը Ստորագրեց Քամավինկայի Հետ

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի միջնապահ Էտուարտօ Քամավինկա ֆրանսական Ռենն ակումբէն տեղափոխուեցաւ Ռէալ Մատրիտ: Արքայական ակումբը 18 տարեկան ֆութպոլիստին հետ կնքեց 6 տարուան պայմանագրութիւն մը:

Սպանական մամուլը յայտնեց, որ իր ֆութպոլիստին համար Ռենն պահանջեց 35 միլիոն եւրօ:

Նշուեցաւ, որ ֆութպոլիստը համաձայն չգտնուեցաւ երկարաձգել իր պայմանագրութիւնը, որ նախատեսուած էր մինչեւ յունիս 2022:

Նախորդ տարեշրջանին ան Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան գծով կատարեց 35 մրցում, նշանակեց կոլ մը եւ կատարեց երկու էսիսթ:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )