Պարսելոնայի Խմբապետը Համաձայն Գտնուեցաւ Աշխատավարձի Կրճատման

Քաթալոնական Պարսելոնայի խմբապետ Սերճիօ Պուսքեթց ընդառաջեց ակումբին եւ համաձայնեցաւ աշխատավարձի կրճատման, այս մասին յայտնեց սպանական մարզական մամուլը:

Սպանացի միջնապահը ստիպուած եղաւ դիմելու այս քայլին, որպէսզի ակումբը կարենայ կարգաւորել իր հարցերը եւ դասաւորել իր աշխատավարձի պիւտճէն:

Նշենք, որ Պուսքեթցէն առաջ այս քայլին դիմած էին սպանացի միջնապահներ Ժերար Փիքէ եւ Եորտի Ալպա:

Ըստ սպանական մամուլին, Պարսելոնա պէտք է կարգի դնէ իր աշխատավարձի պիւտճէն, որպէսզի համապատասխանէ «Լա Լիկա»-ի նիւթական ֆեր փլէյի օրէնքներուն:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )