Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները խստօրէն դատապարտում են Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնութիւնն Ազգային ժողովի պատգամաւորների նկատմամբ:
Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմութեան ամենաամօթալի էջերից մէկը, երբ, իրենց իշխանութիւն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր մարմնում, Սահմանադրութեան եւ օրէնքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցաւ յանցագործութիւն` ժողովրդավարական եւ խորհրդարանական արժէքների նկատմամբ:
Հայաստանում բռնութեան քարոզն ու ատելութեան մթնոլորտն ունեն մէկ աղբիւր` դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ:
Վստահեցնում ենք, որ հետեւողական ենք լինելու այսօր յանցագործութիւն կատարած անձանց ինչպէս քաղաքական, այնպէս էլ իրաւական պատասխանատուութեան ենթարկելու հարցում: