Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ապարանի Տէր Յուսկան Որդի Մատուռը

Օգոստոս 3, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Վան քաղաքի մօտ ծովի ափին Արտամէտ անունով մի գիւղ է լինում, որի միջով ժամանակին անցել է Շամիրամի ջրանցքը: Այս գիւղում մի բարի ու աղքատասէր հոգեւորական է լինում, անունը` Ստեփանոս: Վերջինս երկար տարիներ զաւակ չի ունենում, միայն հասակ առած ժամանակ մի տղայ է ունենում, անունը Յուսիկ են դնում:

Հայրը իր կողքին է մեծացնում որդուն, սովորեցնում կարդալ, եկեղեցական աղօթք եւ արարողակարգ: Յուսիկը անչափ տարւում է կրօնով եւ գրեթէ միշտ եկեղեցում է լինում, բայց հասցնում է ծնողներին օգնել տան գործերում: Երբ տղան մեծանում է, ծնողները նրան յորդորում են ամուսնանալ, բայց Յուսիկը հրաժարւում է: Բարեկամներն ու հարազատները շատ են յորդորում, Յուսիկը ի վերջոյ համաձայնում է ամուսնանալ: Ծնողները նրա համար մի բարի ու խելացի աղջիկ են գտնում եւ ամուսնացնում: Սակայն Յուսիկը մէկ տարի շարունակ կնոջը մօտ չի գալիս: Պատահական դրա մասին իմանում են ծնողները:

Օրերից մի օր նրանց տանը հիւրընկալւում է Երուսաղէմից եկած մի վարդապետ, որ իմանալով եղելութիւնը` իր մօտ է կանչում Յուսիկին եւ փորձում ճշդել կնոջը մօտ չգնալու պատճառը:

Յուսիկն ասում է, որ ինքը նուիրուել է հոգեւոր կեանքին: Վարդապետը նրան բացատրում է, որ հոգեւորականը եւս կարող է ընտանիք ունենալ, որից յետոյ Յուսիկը ապրում է կնոջ հետ, եւ մի որդի են ունենում Ստեփանոս անունով:

Երբ տղան արդէն երիտասարդ էր, այդ ժամանակ սով է ընկնում, Յուսիկը իրենց տան եղած ցորենը բեռնում է աւանակի սայլին եւ որդուն ասում է, որ տանի Անգղի ջրաղացները, ալիւր աղա եւ բերի, որպէսզի միաժամանակ կարողանան ապրել: Տղան տանում է ցորենը, աղում, բայց վերադարձի ճանապարհին շատ աղքատների է հանդիպում, իւրաքանչիւրին մի բուռ ալիւր է տալիս, եւ այն վերջանում է: Ստեփնոսն ընկնում է մտածմունքների մէջ, թէ ի՞նչ պիտի ասի ծնողներին, մէկը նրան խորհուրդ է տալիս աւազ բարձել եւ տանել: Ստեփանոսը մի անծանօթի խնդրում է իրեն օգնել եւ սայլին աւազ բարձել: Հարցին` թէ ինչի՞ համար, Ստեփանոսն ասում է` թոնիր պատրաստելու համար: Անծանօթը նրան օգնում է, բարձում աւազը: Տղան այն բերում, թողնում է տան դրան առաջ եւ գնում է Վան քաղաքի կողմերը: Լինում է հարազատների մօտ, յետոյ գնում է թափառելու: Գիշերով յայտնւում է Քոչանի անունով մի գիւղում, որտեղ հիւրընկալւում է Մարիամ անունով մի նախկին անառակի տանը, որը տղային հիւրասիրում է, իր տանը գիշերակացի տեղ տալիս, իմանում նրա հետ կատարուածը, որից յետոյ խնդրում իր մօտ մնալ, դառնալ իր զաւակը: Ստեփանոսը ասում է, որ ցանկանում է գնալ Ամկու բերդ` այնտեղ մի քարանձաւում իրեն նուիրել աստծուն: Ստեփանոսն այդպէս էլ անում է:

Իսկ ինչ վերաբերւում է Յուսիկին եւ կնոջը, ապա նրանք բակում գտնում են Ստեփանոսի թողած բեռը, բացելով` տեսում են, որ սայլը լի է ալիւրով: Բայց քանի որ որդին տանը չէր, հայրը սկսում է ամէնուր փնտռել նրան:

Ո՞ւր ես Ստեփանոս
Բալիտ մեռնիմ
Ո՞ւր ես աչքիս լոյս
Արեւիդ մեռնեմ
Քո բերած ալիւր
Արեցի լող հաց
Որտե՞ղ ես մնացեր
Դու մեռար սոված

Յուսիկը լինում է անգամ նախկին անառակ Մարիամի տանը, վերջինս նրանց պատմում է իրենց որդու հետ հանդիպման եւ ունեցած զրոյցի մասին: Յուսիկը գտնում է որդուն, շատ են խնդրում վերադառնալ, բայց տղան հրաժարւում է վերադառնալ: Նա մնում է Ամկու բերդի մօտ եւ իրեն նուիրում է աստծուն, անունն էլ կնքւում է Հուսկան որդի:

Ստեփանոսը դառնում է արժանաւոր հոգեւորական, նրա հետ շփումից բժշկւում են բազում հիւանդներ` կոյրեր, եարալուներ (վիրաւորներ, Ա.) եւ այլն:

Յուսիկի հրաշագործութիւնների համբաւը հասնում է թուրք ղասապ Օսմանին, վերջինս չի հաւատում եւ ուզում է ցոյց տալ, որ այդ ամէնը սուտ է:

Գնալով Հուսկան որդու մօտ` Օսմանը խաբում է, որ հայրը անդամալոյծ է, եւ խնդրում է բժշկել: Հուսկան որդին նրան ընդունում է, աղօթք կարդում եւ ուղարկում է տուն: Օսմանը քմծիծաղ տալով գնում է տուն եւ տեսնում է, որ տասը տարուայ չորացած կոճղը կանաչել է, վրան ճիւղ ու տերեւ է բուսնել: Օսմանը հասկանում է իր սխալը, վերադառնում է Հուսկան որդու մօտ, ինքը եւ իր հարազատները մկրտւում են ընդունում են քրիստոնէութիւն եւ անգամ ցանկանում են հայ դառնալ:

Այս ամէնից յետոյ Յուսիկն ու կին զանազան ուտելիքներ են պատրաստում եւ գնում որդու մօտ, փորձում են նրան համոզել, որ Արտամէտ վերադառնայ, բայց Հուսկան որդին հրաժարւում է վերադառնալ Արտամէտ` չվերցնելով անգամ տարուած ուտելիքները: Յուսիկն ու կինը դրանք բաժանում են աղքատներին:

Այնուհետեւ Հուսկան որդին անցնում է Լիմ անապատ եւ այնտեղ իրեն նուիրում է ճգնակեացութեան: Բայց անգամ այդտեղ իր մօտ են գնում հիւանդներ, որպէսզի իր հետ շփուեն եւ բժշկուեն:

Առժամանակ յետոյ Հուսկան որդին գնում է Բերկրիի կողմը, Բանդր սարի վրայ, որտեղ տեսնում է, որ մի քանի հարիւր օձեր իրար հետ կռւում են, եւ մէկը միւսին սպաննում է, Հուսկան որդի աղօթք է անում, եւ օձերը հաշտւում են:

Հուսկան որդուն միշտ այցելութեան է գնում եւ մեղքերի թողութիւն է ստանում նաեւ իր հին ծանօթ Մարիամը:

Ապարան քաղաքում տարիներ շարունակ Հուսկան որդուն նուիրուած սրբավայր է եղել, որը ապարանցիների համար ուխտատեղի է եղել: Ժամանակակից կառոյցը կառուցուել է ծագումով ապարանցի Մանուկեան ընտանիքի միջոցներով,  2015 թուականին:

Ես եմ Հուսկան որդին
Ծնուեր իմ գիւղ Արտամէտ
Հետեւեր իմ սուրբ հաւատի
Թողեր եմ իմ սիրելի հայրի մայրի
Էստեղ կու տամ Աստծուն իմ հոգին
Ասենք աստուած ողորմի Հուսկան որդին
Ով որ աստուած կը սիրի
Իմ մարմինն էստեղից տանի
Դնեն վեր էրկու բետին
Ընկուզից շինած ելնի
Լծեն երկու թագայ աճառի
Քշեն` տոր վոր կը տանեն
Էնտեղ, որ կթալին իմ մարմին
էնտեղ շինէք իմ գերեզման
Ով որ իմ ասած գլուխ չտանի
Աստած ինոր խոկին արքայութեան արժան չանէ:

 

 

 

 

 

 

 

 

Նախորդը

Հայ Մասնագէտները, Հրթիռները Եւ Անջրպետը, Զ. Հայկազեանի Հրթիռները

Յաջորդը

Տէրսիմը Եւ Պատմութեան Հետ Առերեսումը

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?