Հայաստանի Ողիմպիականի Երկրորդ Պատուիրակութիւնը Մեկնեցաւ Թոքիօ

Հայաստանի ողիմպիական կոմիտէի մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ երէկ` երկուշաբթի, 19 յուլիսին, Թոքիօ մեկնեցաւ Հայաստանի ողիմպիականի երկրորդ պատուիրակութիւնը:

Ճափոնի մայրաքաղաք Թոքիօ մեկնողները հետեւեալներն էին.

Վարսենիկ Մանուչարեան, Արթուր Բարսեղեան, Արմինէ Աւետիսեան (մարզիչ), Ֆերտինանտ Կարապետեան, Յովհաննէս Դաւթեան (մարզիչ), Սիմոն Մարտիրոսեան, Իզապելլա Եայլեան, Վիգէն Խաչատրեան (մարզիչ), Կորիւն Սողոմոնեան, Յովհաննէս Բաչքով, Արման Դարչինեան,  Ռոպերթ Պետրոսեան եւ Կարէն Ղազարեան (մարզիչներ):

Թոքիօ մեկնած առաջին պատուիրակութեան մաս կազմեցին.

Էլմիրա Կարապետեան, Սէյրան Նիկողոսեան (մարզիչ), Դաւիթ Մոսինեան եւ Յարութիւն Պրազեան (բժիշկներ):

Նշենք, որ Թոքիօ-2020-ի 32-րդ ամառնային ողիմպիականի խաղերը տեղի պիտի ունենան 23 յուլիսէն 8 օգոստոս:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )