ՀՌԻՓՍԻՄԷ ԿՏՈՅԵԱՆ
Ես մի սարի եղնիկ եմ,
Սարեր, ձորեր կը կտրեմ.
Իսկ դու ճահել մի որսորդ,
Աղաչում եմ մի զարներ:
Ոտքս կոտրած ընկել եմ
Ծառի, փուշի թփերում,
Արի վէրքս փաթաթի
Երթամ իմ մօտ ծագերուն:
Գլուխս յենած ծառի բունին,
Նայում եմ դէպի երկինք,
Օգնութիւն եմ աղերսում
Ոչ ոք չկայ իմ չորսդին:
Արի՛ որսորդ, մօտեցիր,
Ընկեր կ՛ըլլամ քո ճամբին
Վարդ մանուշակ ու կակաչ
Պսակ դնեմ քո ճակտին:
Օ՜ր կու գայ, որ կը յիշես,
Ի՞նչ մեծ բարիք ըրած ես
Քո ձագերն ալ ինձ նման
Աղօթքներով քեզ օրհնեն:
1987


