Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Մեծ Եղեռնի Լուսանկարիչը. «Ծնկի Եկայ Անգերեզման Հայերի Յաւիտենական Կոթողի Առջեւ…»

Յուլիս 16, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

«Վերջին օրերս բազմաթիւ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, որ Ճեմալ փաշան` Սիրիայի դահիճը, մահուան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի եւ մեղադրանքի պատկերները ես թաքցրել եմ գօտուս տակ: Մեսքենէի եւ Հալէպի ճամբարներում հաւաքեցի բազմաթիւ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մէջ, որպէսզի հասցնեմ Կոստանդնուպոլսի ամերիկեան դեսպանատուն, քանի որ փոստով անհնար էր դրանք ուղարկել: Ես վայրկեան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դաւաճանական քայլ եմ կատարում, բայցեւայնպէս այդ թշուառներին գէթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցումը համակում է ինձ աւելի մեծ երջանկութեան զգացումով, քան` որեւէ այլ բան…»:

ԱՐՄԻՆ ՎԵԿՆԵՐ

Օսմանեան Թուրքիայի դաշնակից եւ Հայոց ցեղասպանութեանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով սեփական բնօրրանում հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, անհնարին ջանքեր գործադրեցին հայութեան սպանդը կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեկները, որ Ա. Աշխարհամարտի տարիներին որպէս գերմանական բժշկական ծառայութեան սպայ ծառայում էր Միջագետքում: Ծառայութեան ընթացքում, անտեսելով թուրքական իշխանութիւնների սպառնալիքներն ու յարուցած արգելքները, պայուսակում բժշկական միջոցների տակ թաքցրած լուսանկարչական գործիքով կարողանում է ժապաւէնի վրայ վերցնել պատկերներ` հայերի կոտորածների, հիւծուած ու մեռնող գաղթականների, մահուան ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրաւիրել Գերմանիայի հանրութեան ուշադրութիւնը անսանձօրէն կատարուող բարբարոսութիւնների վրայ` ազնուարիւն բուժակ-սպան այդ լուսանկարների մի մասն ուղարկում է գերմանական մամուլին, հանրային գործիչներին, սակայն գերմանական իշխանութիւնները խոչընդոտում են դրանց հրապարակմանը: Աւելի՛ն. 1918 թ. արիասիրտ գերմանորդին ձերբակալւում է: Վճիռը` վերադարձնել իր երկիր, իսկ նրա ձեռամբ արուած աւելի քան 2000 լուսանկարների մեծ  մասը բռնագրաւուում եւ ոչնչացւում է: Այդուհանդերձ, բուժակին յաջողւում է որոշ լուսանկարների ապակէ նեկաթիվներ, գօտու մէջ թաքցրած, դուրս բերել հայակեր բորենիների կայսրութիւնից:

Պատերազմի աւարտից յետոյ` 1919 թ. Վեկները դասախօսութիւններով հանդէս է գալիս Գերմանիայի քաղաքներում, պատմում անապատներ քշուած եւ կոտորածների ենթարկուած տասնեակ հազարաւոր հայերի ոչնչացման ու տառապանքների մասին: Նոյն թուականին հրապարակում է բաց նամակ` Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընին («Կտակ անապատում»), որը թարգմանուել է ֆրանսերէն, անգլերէն, իտալերէն, սպաներէն: Նամակում խստագոյնս դատապարտում է երիտթուրք ոճրագործներին` վեր հանելով Ցեղասպանութիւնը վերապրած հայերին բարոյական եւ նիւթական օգնութիւն ցուցաբերելու, բռնի իսլամացած հազարաւոր հայերի քրիստոնէութեանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու եւ կորցրած ունեցուածքի դիմաց  փոխհատուցում ստանալու իրաւունքի հարցերը: Նամակում Վեկները փաստերով հաստատում է թուրք կառավարողների ծրագրած Հայոց ցեղասպանութիւնը եւ խարազանում արեւմտեան պետութիւններին` որպէս մեղսակիցների: «1915 թուականի գարնանը,- գրել է նա,- երբ թուրքական կառավարութիւնը ձեռնամուխ եղաւ երկու միլիոն հայերի` երկրի երեսից ջնջելու իր հրէշաւոր ծրագրի իրականացմանը, չկար մէկը, որ խանգարէր… խելագարուած յանցագործների գործողութիւնները…»:

Վեկները գրի էր առել մահուան ճամբարներում իր տեսածն ու ապրածը: Հետագայում այդ ամէնը, լուսանկարների զուգորդմամբ, հրատարակւում է նրա «Անվերադարձ ճանապարհ» գրքում:

1921 թ., Պերլին: Եղեռնատեսը, որպէս վկայ, ներկայ է լինում հայ պաշտամունքներից մէկի` Թալէաթ կոչուած բորենուն շանսատակ արած Սողոմոն Թեհլիրեանի դատավարութեանը, հաւաքում սղագրուած նիւթերը, գրում առաջաբան («Արդար վճիռ») եւ հրատարակում առանձին գրքով` «Թալէաթ փաշայի դատավարութիւնը» (1921 թ.): Մէկ տարի անց լոյս է տեսնում Վեկների «Ճիչ Արարատից» գրքոյկը, որում ներկայացնելով Զմիւռնիայի կոտորածները` վերստին դատափետում է Թուրքիայի կառավարող շրջանների հայատեաց քաղաքականութիւնը, արեւմտեան երկրների յանցաւոր անտարբերութիւնը:

1933 թ., Գերմանիայում ֆաշիստների իշխանութեան գլուխ գալուց յետոյ, Հիթլերին ուղղուած բաց նամակում Հայոց եղեռնի սարսափների ականատես Վեկները դատապարտում է հրէական կոտորածները: Հետեւանքը` դատապարտւում է եւ ընկնում համակենտրոնացման ճամբար: 1934-ին կարողանում է փախչել Գերմանիայից եւ տեւական զրկանքներից ու չարչարանքներից յետոյ հաստատւում Հռոմում` Փերսի Էքշթայն անուան տակ:

Հայերիս մեծ բարեկամը մէկն է 250 այն գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելուել եւ այրուել են ֆաշիստական Գերմանիայում: Իսկ նա գրել է բանաստեղծութիւններ, պատմուածքներ, էսսեներ, նորավէպեր, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են` մարդասիրութիւնը, եղբայրութեան գաղափարը, ոեւէ ազգի հալածանքի մերժումը: Բանաստեղծութիւնների առաջին գրքոյկը հրատարակուել է դեռեւս դպրոցական տարիներին: 1910-ին լոյս է տեսել նրա «Արձակ բանաստեղծութիւններ» ժողովածուն: Յիշատակենք բանաստեղծ Արմին Վեկների միւս ժողովածուները` «Երկու քաղաքների միջեւ», «Լսիր իմ խօսքը, Աննա Մարիա», «Քաղաքների դիմապատկերը», «Հազար նպատակներով փողոցը»` չափածոյ գրքեր, որոնցով գերմանական գրականութիւն է բերել մեծ քաղաքի թեման: Այդ թեման շօշափուած է նաեւ գրողի լաւագոյն վէպերում` «Խոստովանութիւն», «Մոնի կամ աշխարհը ներքեւից»: Նրան հետաքրքրել է նաեւ արեւելեան թեման, որն ինքն առաջինն է ներկայացրել առանց վարդագոյն երանգաւորումների` «Երանութեան տանը», «Պատանի Հուսէյնը», այլ պատմուածքներ: Վեկների ստեղծագործական ժառանգութեան մէջ զգալի տեղ են գրաւում ճանապարհորդական նոթերը` «Աշխարհների խաչմերուկում», «Պատուի առնել», «Մեքենաները տափաստանում», «Որս հազարամեայ երկրում»:

1927 թ. խորհրդային կառավարութեան հրաւէրով Վեկներն իր կնոջ` արձակագիր Լ. Լանտաուի հետ այցելել է Մոսկուա, մասնակցել ռուսական յեղափոխութեան 10-րդ տարեդարձի հանդիսաւոր արարողութիւններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին` Կարապետ Մելիք Օհանջանեանին, Յակոբ Զօրեանին, որոնց հետ ծանօթացել-մտերմացել էր 1918-1920 թթ. Պերլինում: Երեւանի համալսարանում դասախօսութիւններ է կարդացել գերմանական նորագոյն բանաստեղծութեան եւ հին Յունաստանի թատրոնի ու թատրերգութեան մասին, նիւթեր հաւաքել հայերի մասին եռերգութիւն գրելու նպատակով: Նախաձեռնութիւնը, սակայն, մնացել է անաւարտ, տպագրուել է մի հատուած միայն` «Պատանի Ադամը» վերնագրով: Վեկների երկրորդ այցը Հայաստան 1968-ին էր. այցելել է Եղեռնի յուշահամալիր, հիւրընկալուել ընկերների օճախներում, սքանչացել վերյառնած հայութեան նուաճումներով:

Հարազատ դարձած հայութիւնն ու Հայաստանը հետաքրքրել են նրան մինչեւ իր ապրած օրերի վերջը: Հանդէս է եկել մեզ ու մեր երկրին վերաբերող յօդուածներով, էսսեներով, յուշերով: 1972 թ. 86-ամեայ ասպետ-ծերունին Միացեալ Նահանգների տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Հայաստանի մասին:

Ծիծեռնակաբերդ, սեպտեմբեր 1968. 82-ամեայ Արմին Վեկներ ծնրադիր կ՛աղօթէ եւ յարգանքի տուրք կը մատուցէ Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերու յիշատակին:

Երկրորդ այցին Հայաստան ու Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` մեզ համար խնկելի անուն դարձած մեծ գերմանացին գրելու էր. «Ծնկի եկայ անգերեզման հայերի յաւիտենական կոթողի առջեւ ու խոնարհուեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: Աչքերիս առջեւով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:

1978 թ. Հռոմում 92 տարեկան հասակում վախճանուած Արմին Վեկների գերեզմանից 1996 թ. բերուած մի ափ հողն ամփոփուած է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի Յուշապատի մէջ: Այցելելիս` չմոռանանք խոնարհուել հայոց ճակատագրով ապրած գրողին, ասպետ սպայ-բուժակին, խիզախ լուսանկարչին, որ մարդկութեանն ի ցոյց արեց հայոց մեծ ոճրագործութիւնը…

Հայաստանի Հանրապետութիւն/«Արմէնփրես»

 

 

 

 

Նախորդը

Յայտարարութիւններ ( 15 Յուլիս 2021)

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Մտահոգիչ Եւ Վտանգաւոր Ճամբու Քարտէս

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?