Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչ Նոր Ճանապարհ Է Կառուցում Ազրպէյճանը, Որպէսզի Դրմբոնի Ճանապարհից Չօգտուեն

July 5, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ընկերային ցանցերում եւ լրատուական հարթակներում տեղեկութիւն շրջանառուեց, որ ազրպէյճանցիները Թարթառ գետի հունն են նախատեսում փոխել, եւ այդ նպատակով այս օրերին մեծ քանակութեամբ շինարարական սարքեր են տեղափոխում համապատասխան վայր, ինչի պատճառով Սարսանգի ջրամբարը կը ցամաքի:

168.am-ին հասած տեղեկութիւններով, իրականում ազրպէյճանական կողմը Գոմշասարից ճանապարհ է բացում Քարվաճառի տաք ջրերով դէպի Քաշաթաղի շրջանի Շալուա-Հիմնաշէն-Շրուական-Սպիտակաջուր-Մոշաթաղ հատուածը, որը միանալու է Աղաւնոյին:

Սա անում են, ըստ էութեան, որպէսզի Դրմբոնի ճանապարհից չօգտուեն: Մոշաթաղի հատուածում, մեր տեղեկութիւններով, ազրպէյճանական ուժի շարժ էր նկատուել դեռ այս տարուայ մայիսից:

Աւելի՛ն. մարտ ամսին ազրպէյճանցի քաղաքագէտ Իլկար Վելիզատէն հարցազրոյցներից մէկում խօսելով մայրուղիների մասին` կարեւորել էր ինքնաշարժների հաղորդակցութեան վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպէս նաեւ` Նախիջեւան-Շախպուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղտամ-Պարտա-Եւլախ մայրուղիները կամ ինքնաշարժների ուղիները: Վելիզատէն շեշտել էր, որ սա անցնում է Զանգեզուրի հիւսիսային մասով եւ միմեանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:

Որպէս յաւելում, մասնաւորապէս, նշենք, որ Պարտան` Պարտաւը, գտնւում է դաշտային Արցախի` Թարթառ գետի ափին:

Թարթառ (Տրտու) գետը սկսւում է Արցախի լեռնաշղթայի հիւսիսային եւ Մռաւսար լեռնաշղթայի հարաւային լանջերից` 3158 մ բարձրութեան վրայ: Այն անցնում է Մարտակերտի եւ Քարվաճառի շրջաններով: Թարթառ գետի վրայ է գտնւում Սարսանգի ջրամբարը:

Փոքր-ինչ շեղուելով բուն թեմայից` հարկ է յիշեցնել, որ դեռ տարիներ առաջ մասնագէտները, այդ թւում` միջազգային, ենթադրութիւններ էին արել, որ Որոտանի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում կան պղնձի ու մոլիպտենի շատ խոշոր հանքավայրեր, որոնք համադրելի են Կապանի ու Մեղրիի հանքավայրերի հետ:

Աւելի՛ն. Ազրպէյճանական ԽՍՀ երկրաբանական վարչութիւնում աշխատանքի փորձը թոյլ էր տուել պնդելու, որ լաւ նախադրեալներ կան նաւթի յայտնաբերման աշխատանքների համար Աղտամի, Մարտունու, Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի շրջաններում: Լեռնային Ղարաբաղի եւ յարակից շրջաններում նաւթի կանխատեսելի պաշարները, ըստ ուսումնասիրութիւնների, կարող էին կազմել 250-300 մլն թոն:

Յաւելենք, որ արցախեան վերջին պատերազմից յետոյ հանքարդիւնաբերութեան ոլորտից Ազրպէյճանի վերահսկողութեանն է անցել Կովսականի «Կոլտ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործուող ոսկու հանքը, տարբեր համայնքներում` քարի հանքեր: Բացի այս, վերականգնուող ուժանիւթի ոլորտից Ազրպէյճանին է անցել 36 ՀԷԿ-երից 30-ը: ՀԷԿ-երի մեծ մասը գտնուել են Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների համայնքներում:

Անցած տարուայ դեկտեմբերին 168.am-ին Արցախի կառավարութիւնից յայտնել էին, որ պատերազմից յետոյ մնացել է 6 ՀԷԿ եւ 1 արեւային ինքնավար ելեկտրակայան, որից Սարսանգ ՀԷԿ-ը` 50 մվտ եւ 5 փոքր ՀԷԿ` գումարային 25,5 մվտ հզօրութեամբ:

 

Նախորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

Յաջորդը

Համատարած Խտրականութիւնը

RelatedPosts

Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Խաւարի Մէջ Լոյս. Սուրբծննդեան Տօնը Արցախի Հայաթափման Եւ Քրիստոնեայ Աշխարհի Անտարբերութեան Դիմաց

January 9, 2026
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գոմին Մէջ Ծնած Մանուկը (Ծնունդ)

January 6, 2026
Խաւարէն Դէպի Լոյս
Անդրադարձ

Խաւարէն Դէպի Լոյս

January 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.