Երէկ յետմիջօրէին «Մովենփիք» պանդոկին մէջ (Պէյրութ) տեղի ունեցաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին 89-րդ համագումարը, որուն ընթացքին կատարուեցան Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին նոր ընտրութիւնները:
Ապահովելով 40 ակումբներուն վստահութիւնը` նոր նստաշրջանի մը համար նախագահ վերընտրուեցաւ Հաշեմ Հայտար:
Նշենք, որ անոր օգտին 3 ակումբներու ձայները չեղեալ նկատուեցան, մինչ չորս ուրիշներ քուէարկեցին երկրորդ թեկնածուին` Մուսա Հըժէյժին:
Ստորեւ նոր ֆետերասիոնին կազմը, որ պիտի պաշտօնավարէ մինչեւ 2025.
Հաշեմ Հայտար` 40 ձայն. նախագահ` 2001-էն ի վեր
Ուաէլ Շեհայեպ` 45 ձայն. անդամ` 2012-էն ի վեր
Իսամ Սայեղ` 43 ձայն. անդամ` 2013-էն ի վեր
Մուսա Մաքքի` 43 ձայն. անդամ` 2001-էն ի վեր
Ռեմոն Սըմաան` 43 ձայն. անդամ` 2009-էն ի վեր
Մազեն Քուպէյսի` 42 ձայն. անդամ` 2009-էն ի վեր
Սըմաան Տուէյհի` 41 ձայն. անդամ` 2005-էն ի վեր
Ասաատ Սըպլինի` 35 ձայն. նոր անդամ
Մահմուտ Ռըպաա` 33 ձայն. անդամ` 1985-էն ի վեր
Նասեր Ատրա` 31 ձայն. նոր անդամ
Ժորժ Սուլաժ` 30 ձայն. անդամ` 2001-էն ի վեր:




