«Աւետիս Պուլուզեան» ԲՀԿ

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը հիմնադրուել է Աւետիս Պուլուզեանի ծնողների միջոցով` ի յիշատակ իրենց զաւակի բարեգործական գործունէութիւն իրականացնելու համար:

«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութեան կանոնադրութեան մէջ` որպէս գործունէութեան առարկայ եւ նպատակ, յատկապէս նշւում է.

ա.- Ծրագրել, միջոցներ հայթայթել եւ իրականացնել բարեգործական  գործունէութիւն,

բ.- Բարեգործական նպատակով ծրագրերի նախագծեր ներկայացնել շահագրգիռ անհատների եւ կազմակերպութիւնների,

գ.- Իրականացնել անհատների եւ կազմակերպութիւնների կողմից ֆինանսաւորուող կամ կազմակերպուող բերեգործական ծրագրեր,

դ.- Վերահսկել եւ զեկոյցներ ներկայացնել շահագրգիռ կազմակերպութիւնների եւ անհատների կողմից իրականացուող  բարեգործական ծրագրերի կապակցութեամբ:

Որպէս մօտակայ ժամանակահատուածում իրականացուելիք ծրագիր` նախատեսւում է 2021 թուականի հոկտեմբերին բժշկութեան բաժանմունքի ուսանողներին յատկացնել օժանդակութեան գումարներ: Յատկացում ստացողների թիւն ու գումարի չափը ճշդուելու են գոյացուած ֆինանսական միջոցների չափը նկատի ունենալով: Շահառու ուսանողները կ՛ընտրուեն իրենց կողմից ներկայացրած բնութագրերի հիման վրայ: Նախատեսւում է, ֆինանսական բաւարար միջոցների հաւաքագրման պարագայում, որոշակի գումար ձեւակերպել որպէս դրամատնային աւանդ եւ ստացուած տարեկան հասոյթի միջոցներով իւրաքանչիւր տարի կրկնել այս ծրագիրը:

Աւետիս Պուլուզեան բարեգործական հասարակական կազմակերպութիւնը գրանցուել է Արցախի Հանրապետութեան իրաւաբանական անձանց պետական արձանագրութեան գործակալութիւնում 17 մարտ 2021 թուականին, գրանցման համարն է` 443.171.1167990

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )