Կռփամարտ. Էրիկ Բազինեանի Հերթական Յաղթանակը` Նաք Աութով

Քանատան ներկայացնող հայ արհեստավարժ կռփամարտիկ Էրիկ Բազինեան նախորդ շաբաթավերջին իր հերթական յաղթանակը արձանագրեց արհեստավարժ ռինկի վրայ:

25 տարեկան կռփամարտիկը, որ Մեքսիքայի մէջ մենամարտեցաւ ամերիկացի Սքոթ Սիկմընի դէմ, իր յաղթանակը արձանագրեց նաք աութով:

Նշենք, որ Բազինեան, որ արհեստավարժ ռինկի վրայ կատարեց իր 26-րդ ճակատումը, յաջողեցաւ արձանագրել իր 26-րդ յաղթանակը: Ան այսպիսով արձանագրեց իր 20-րդ յաղթանակը` նաք աութով:

Ան իր վերջին մենամարտը կատարած էր 21 փետրուար 2020-ին:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )