Պրազիլցի Էմերսոն Վերադարձաւ Պարսելոնա

Քաթալոնական Պարսելոնա ֆութպոլի ակումբին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ պրազիլցի Էմերսոն, որ փոխ տրուած էր Ռէալ Պեթիսին, վերադարձաւ եւ միացաւ իր նախկին ակումբին:

Պարսելոնա 2019-ին 22 տարեկան պրազիլցին գնած էր պրազիլական Աթլեթիքօ Մինէյրոյէն: Սակայն ան անմիջապէս երկու տարեշրջանի համար փոխ տրուած էր Ռէալ Պեթիսին:

Պեթիսի հետ ան կատարեց 79 մրցում, նշանակեց 5 կոլ եւ կատարեց 10 էսիսթ:

Նշենք, որ Էմերսոնէն առաջ Պարսելոնային միացած էին անգլիական Մանչեսթըր Սիթիի սպանացի յետսապահ Էրիք Կարսիա եւ արժանթինցի յառաջապահ Սերճիօ Ակուերօ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )