Մարք Վան Պոմել Նշանակուեցաւ Վոլֆսպուրկի Մարզիչ

Նետերլանտներու ֆութպոլի ազգային խումբի, Պայէրն Միւնիխի եւ քաթալոնական Պարսելոնայի նախկին միջնապահ Մարք Վան Պոմել նշանակուեցաւ գերմանական Վոլֆսպուրկի գլխաւոր մարզիչ, այս մասին յայտնեց ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

44 տարեկան մասնագէտին պայմանագրութիւնը նախատեսուած է մինչեւ 30 յունիս 2023:

Ան պիտի փոխարինէ Օլիվըր Կլասները, որ նշանակուեցաւ Այնթրախթ Ֆրանքֆորթի մարզիչ:

Նշենք, որ Վան Պոմելի նախկին ակումբը եղաւ ՓՍՎ Այնտհովընը (Նետերլանտներ), որուն մարզիչի պաշտօնը ան կատարեց յունիս 2018-էն դեկտեմբեր 2019:

Գերմանիոյ ֆութպոլի աւարտած ախոյեանութեան («Պունտըսլիկա»), Վոլֆսպուրկ գրաւեց 4-րդ դիրքը եւ ապահովեց «Չեմփիընզ Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի իր տոմսը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )