Քափարոս Հրապարակեց Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականին Կազմը. Հենրիխ Մխիթարեան` Բացակայ

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոաքին Քափարոս, որ երէկ` երկուշաբթի, 24 մայիսին հրապարակեց իր կազմը, նկատի չառաւ Ա. Էս. Ռոմայի միջնապահ Հենրիխ Մխիթարեանը, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:

Խմբապետ Մխիթարեան այս լուրին ի տես յայտնեց, որ թէեւ անակնկալի եկած է, բայց եւ այնպէս ինք միշտ ալ հաւաքականի կողքին է:

Նշենք, որ 23 ֆութպոլիստներէն հետեւեալ հինգը նորեկներ են.

Արման Ներսէսեան, Ալպերթ Խաչումեան, Դաւիթ Տէրտէրեան, Դաւիթ Դաւիթեան եւ Կարէն Մելքոնեան:

Հայրենի կազմը ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումներու ընթացքին 1 յունիսին պիտի մրցի Խրուաթիոյ դէմ, իսկ 5 յունիսին` Շուէտի դէմ:

Ստորեւ` հաւաքականին կազմը.

Բերդապահներ.- Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Գրիգոր Մելիքսէթեան (Արարատ) եւ Արման Ներսէսեան (Մոսկուայի Բանակայիններ)

Յետսապահներ.- Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Ասթանա, Ղազախստան), Անտրէ Չալըշըր (Ափոլոն Սմիրնիս, Յունաստան), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Յակոբ Յակոբեան (Ուրարտու), Ալպերթ Խաչումեան (Արարատ-Արմենիա) եւ Դաւիթ Տէրտէրեան (Արարատ-Արմենիա)

Միջնապահներ.– Գէորգ Ղազարեան (Լամիա, Յունաստան), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Վահան Բիչախչեան (Ժիլինա, Սլովաքիա), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Կարէն Մուրատեան (Արարատ), Անկուլօ Վպէյմար (Արարատ-Արմենիա), Ժիրայր Շաղոյեան (Մոսկուայի բանակայիններ) եւ Դաւիթ Դաւիթեան (Ալաշկերտ):

Յառաջապահներ.- Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Արթուր Միրանեան եւ Կարէն Մելքոնեան (Ուրարտու):

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )