Լիբանանեան Պասքեթպոլ. «Եու. Էս. Ժի.»-1875-ՀՄԸՄ Անթիլիաս` 59-75

Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ՀՄԸՄ Անթիլիաս, որ հիւրը եղաւ «Եու. Էս. Ժի.»-1875-ին, արձանագրեց տարեշրջանի իր երրորդ յաղթանակը` 75-59 արդիւնքով (7-18, 21-29, 43-50 եւ 59-75):

Նշենք, որ ՀՄԸՄ-ի աղջիկները ցարդ կրած են միայն մէկ պարտութիւն:

Երկու կազմեր` Ռիատի Պէյրութ եւ Հուփս, որոնք ցարդ անպարտելի են, այսօր կը մրցին իրարու դէմ, Միշել Մըրի անուան համալիրին մէջ:

Ստորեւ` դասաւորման պատկերը.

1.- Ռիատի Պէյրութ            8 կէտ (4 յաղթանակ, 0 պարտութիւն)
2.- Հուփս                               8 կէտ (4 յաղթանակ, 0 պարտութիւն)
3.- Պէյրութ                            7 կէտ (3 յաղթանակ, 1 պարտութիւն)
4.- ՀՄԸՄ Անթիլիաս           7 կէտ (3 յաղթանակ, 1 պարտութիւն)
5.- Անդրանիկ Պէյրութ       5 կէտ (1 յաղթանակ, 3 պարտութիւն)
6.- Մթայլեպ                          5 կէտ (1 յաղթանակ, 3 պարտութիւն)
7.- 1875                                  4 կէտ (0 յաղթանակ, 4 պարտութիւն)
8.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ   4 կէտ (0 յաղթանակ, 4 պարտութիւն)

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )