Թենիս. Ռաֆայէլ Նատալ Դարձեալ Նահանջեց Երրորդ Դիրք

Երէկ` երկուշաբթի, 10 մայիսին թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց այս շաբթուան նոր դասաւորումը:

Տղոց դասաւորման մէջ, պարագլուխի դիրքին վրայ կը շարունակէ մնալ սերպ Նովաք Ճոքովիչ, որ իր տրամադրութեան տակ ունի 1146 վարկանշային կէտ:

Սակայն սպանացի Ռաֆայէլ Նատալ նահանջեց երրորդ դիրք (9630 կէտ)` իր տեղը զիջելով ռուս Տանիիլ Մետվետեւին (9780 կէտ):

Իսկ Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող Կարէն Խաչանով 23-րդ դիրքէն նահանջեց 24-րդ դիրք (2280 կէտ):

Ինչ կը վերաբերի աղջկանց դասաւորման, առաջինէն երրորդ դիրքին վրայ կը գտնուին աւստրալիացի Էշլի Պարթի, ճափոնցի Նաոմի Օսաքա եւ ռումանացի Սիմոնա Հալեպ:

Իսկ ռուսահայ Մարկարիթթա Գասպարեան 2 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ դասաւորման 100-րդ դիրքը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )