Հայրենիքի Փրկութեան Շարժումի Յայտարարութիւն

Շաբաթ, 3 ապրիլ 2021-ին Հայրենիքի փրկութեանը շարժումը տարածած է յայտարարութիւն մը, որուն մէջ տեղեկացուցած են, թէ կը սկսին պայքարի նոր փուլ` մարզային հանդիպումներով եւ Հայաստանի տարբեր բնակավայրերուն մէջ հաւաքներ կազմակերպելով:

Ստորեւ` յայտարարութեան ամբողջութիւնը.

Մարտի 28-ին կայացած հանրահաւաքի ժամանակ Հայրենիքի փրկութեան շարժումը յայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին:

Պայքարի հիմնական գործողութիւններն յառաջիկայ օրերին տեղափոխուելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր: Արդէն յայտարարուել է մարզային հանդիպումների ու հանրահաւաքների եւ դրանց վայրերի մասին:

Մէկ անգամ եւս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցութիւնը դադարել է կատարել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ եւ օրէնքներով սահմանուած իր պարտականութիւնները` դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հաւաքականութիւն, որն ուղղակի վերածուել է հայրենադաւ իշխանութեան ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քուէարկութեան կոճակ սեղմողի:

Այսօրուանից ազատում ենք Դեմիրճեան փողոցը` յայտարարելով, որ մարզային այցելութիւններից յետոյ արժանապատիւ քաղաքացիները վերստին կը վերադառնան Բաղրամեան-Դեմիրճեան փողոցներ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպուել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ աշխուժօրէն մասնակցել Հայրենիքի փրկութեան շարժման հանդիպումներին ու հաւաքներին:

Դաւաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պէտք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի` կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճոյ քաղաքականութիւնը:

Առաջին հանդիպման վայրն ու ժամը

Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14:00, Սեւան քաղաք, Սուրէն Զաքարեանի անուան մշակութային պալատի յարակից հրապարակ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ

3 ապրիլ 2021

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )