Երէկ ընդդիմադիր ուժերը համախմբող Հայրենիքի փրկութեան շարժումը հետեւեալ կոչը ուղղեց Հայաստանի քաղաքացիներուն.
Յարգելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինեանը մարտի 13-ին` ժամը 12:30-ին, այցելելու է կառավարութեան 2-րդ մասնաշէնք` Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն: Դիւանագէտի օրը` մարտի 2-ին, խախտելով աւանդոյթը, նա չգնաց հայկական դիւանագիտութեան կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին: Մենք էլ նրան դիմաւորենք Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը` առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ:
Հաւաքւում ենք 12:00-ից Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան շէնքի դիմաց (Վազգէն Սարգսեան 3, Կառավարական տուն 2):
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ
ՇԱՐԺՈՒՄ



