Թենիս. Աւստրալիոյ Բաց Մրցաշարք. Ճոքովիչի 300-րդ Յաղթանակը` «Կրան Շլեմ»-ի Մրցումներուն

Նախորդ շաբաթավերջին շարունակուեցան Աւստրալիոյ թենիսի «կրան շլեմ»-ի միջազգային բաց մրցաշարքին մրցումները:

Գործող ախոյեան եւ տղոց թենիսի միջազգային դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող սերպ Նովաք Ճոքովիչ ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը, երբ 7-6, 4-6, 6-1 եւ 6-4 արդիւնքով յաղթեց քանատացի Միլոս Ռաոնիչին:

Այս յաղթանակը Ճոքովիչի համար եղաւ 300-րդը` «կրան շլեմ»-ի մրցաշարքերուն ընթացքին:

Քառորդ հանգրուանին, Ճոքովիչ պիտի մրցի գերմանացի 6-րդ դասուած Ալեքսանտր Զվերեւի դէմ, որ յաղթեց սերպ Տուշան Լայովիչին:

Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ ամերիկացի Սերենա Ուիլիըմս (10-րդ), որ 6-4, 2-6 եւ 6-4 արդիւնքով յաղթեց 7-րդ դասուած Արինա Սապալենքային (Պիելոռուսիա, 7-րդ):

Գ. հանգրուանի մրցումներուն յաղթանակ չկրցաւ արձանագրել ռուսահայ Կարէն Խաչանով (19-րդ), որ 6-7, 6-7 եւ 6-7 արդիւնքով պարտուեցաւ իտալացի Մաթէօ Պերրեթինիէն (9-րդ):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )