Էտկար Բաբայեան Հեռացաւ Հոպրոյէն

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Էտկար Բաբայեան հեռացաւ դանիական իր ակումբէն` Հոպրոյէն, այս մասին յայտնեց անոր ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Հայրենի ֆութպոլիստը անձամբ վճարեց իր հրաժարագինը եւ խզեց իր պայմանագրութիւնը:

Բաբայեան, որ 2017-ին միացաւ Հոպրոյին, անոր հետ ընթացիկ տարեշրջանին կատարեց 10 մրցում, նշանակեց 5 կոլ եւ կատարեց 2 էսիսթ:

Ներկայ դրութեամբ հայրենի ֆութպոլիստին փոխանցման արժէքը կը գնահատուի կէս միլիոն եւրօ գումարով մը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )