Սեմի Խետիրա Եուվենթուսէն Տեղափոխուեցաւ Հերթա Պերլին

Գերմանիոյ ֆութպոլի ազգային խումբի նախկին միջնապահ Սեմի Խետիրա նախանցեալ օր իր ակումբը` Եուվենթուսը լքելով, միացաւ գերմանական Հերթա Պերլինին, այս մասին յայտնեց միջազգային մարզական մամուլը: Ան ստորագրեց երկուքուկէս տարուան պայմանագրութիւն մը:

Այսպիսով, 34 տարեկան Խետիրա կը վերադառնայ «Պունտըսլիկա», ուրկէ հեռացած էր 11 տարի առաջ` լքելով իր ակումբը` Շթութկարթը եւ միանալով Ռէալ Մատրիտի:

Նշենք, որ ան այս տարեշրջանին Եուվենթուսի հետ ոչ մէկ մրցումի մասնակցեցաւ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )