Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յայտնի Ասացուածքը, Կամ` Իրերը Կոչենք Իրենց Անուններով

Փետրուար 1, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Որոշել էի մի տեւական ժամանակ մեր հանրային-պետական կեանքի մասին ոչինչ չգրել, քանզի այն գրելացաւը, որ վերջին 2,5 տարում եւ յատկապէս յետպատերազմեան շրջանում պատել է մեր ժողովրդի զգալի մասին, արդէն նողկանք է առաջացնում: Ինչպէս ասում են` ամէն հասկացող-չհասկացող, որ կարող է լայվ մտնել, իր սեփական «խմբագրութիւնն» է բացել եւ սրբազան պարտքն է համարում արձագանգել ամէն ինչի: Ընդ որում, որպէս կանոն` հայհոյախառը բառապաշարով, եւ ոչ միայն վատ չզգալով այդպիսի վարքագծի համար, այլեւ` մի տեսակ հերոսական կեցուածք ընդունելով: Սակայն ստիպուած եմ որոշումս խախտել, երբ հարցը վերաբերում է ազգային արժէքների ոտնահարմանը, որովհետեւ այլեւս ակնյայտ է, որ գործ ունենք ոչ թէ սովորական չիմացութեան կամ տգիտութեան հետ, այլ` հետեւողականօրէն իրականացուող քաղաքականութեան: Ազգադաւ՛ քաղաքականութեան:

Մեր հանրային խեւը (նրա մասին հնարաւոր չէ այլեւս այլ կերպ արտայայտուել), Շուշին «դժբախտ, դժգոյն քաղաք» հռչակելուց յետոյ, հիմա էլ անվերապահօրէն հռչակեց ազրպէյճանական` հերթական հաճոյքը պատճառելով մեր թշնամուն, հաւանաբար` նաեւ իր խմբակիցներին ու երդուեալ կողմնակիցներին: Եթէ վերջինների մասով կարծիքս ճիշդ չլինէր, իրենց անհամաձայնութիւնը կը յայտնէին: Այսօր երրորդ օրն է, եւ նիկոլականներից ոչ ոք հակառակը չի ասել: Ուրեմն նրանց կարծիքով նոյնպէս Շուշին ազրպէյճանական քաղաք է, հետեւաբար Արցախն էլ ազրպէյճանական հող է, այնինչ առնուազն մէկուկէս հարիւրամեակ Շուշին եղել է Արցախի մշակութային եւ հոգեւոր կենտրոնը: Այստեղից բխում է այն տրամաբանական հետեւութիւնը, որ յանուն Շուշիի եւ առհասարակ` յանուն Արցախի մարտնչողները ոչ թէ ազատարարներ էին, այլ զաւթիչներ: Հետեւաբար յաջորդ տրամաբանական հարցը. պրն Նիկո՛լ եւ նիկոլիկնե՛ր, յանուն ինչի՞ մեր շուրջ հինգ հազար որդիների ու եղբայրների արեան տակ մտաք, շուրջ տասը հազարին խեղանդամ դարձրիք եւ նոյնքան ընտանիքներ դժբախտացրիք: Յանուն ուրիշի հողերը զաւթելո՞ւ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծից յետոյ նուաճողական պատերազմներ չի վարել: Ի՞նչ է, Նիկո՛լ, դու քեզ Տիգրան Մեծի՞ տեղն էիր դրել:

Այն ամէնից յետոյ, ինչը յատկապէս յետպատերազմեան շրջանում բոլորիս յայտնի է դարձել Նիկոլի եւ նրա խմբակիցների մասին, լիուլի բաւարար էր, որպէսզի նրանք վաղուց իշխանութիւն չլինէին: Բաւարար հիմքեր կան մտածելու, որ նմանօրինակ շատ բաներ էլ, օրինակ կրկնակի գործակալների նոր անուններ, որոնք, ըստ վերջին հրապարակման հեղինակի, կառավարութիւնում եւ Աժ-ում շարունակում են տնօրինել հայոց պետականութեան, ըստ էութեան, ողջ հայ ժողովրդի ճակատագիրը, դեռեւս բացայայտուած չեն, սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանց մի մասն արդէն իսկ դատարաններում պիտի փորձէր պաշտպանել «իր բարի անունն ու գործարար համբաւը», այսինքն պաշտպանուէր հայրենադաւութեան ու փտածութեան մեղադրանքներից, բայց առերեւոյթ իրենց այնպէս են պահում, կարծես այդ մեղադրանքները վերաբերում են ինչ-որ այլ մոլորակայինների: Որքան էլ չուզեն գիտակցել, կը ստիպեն հանգամանքները, որովհետեւ յատկապէս առաջին մեղադրանքով դատուելու դէպքում դա կը լինի մի խարան, որը ոչ միայն իրենց, այլեւ իրենց մի քանի սերունդների կ’ուղեկցի ամբողջ կեանքի ընթացքում, կը դառնայ նրանց հայրենալքման պատճառ: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետութիւնը գոնէ առերեւոյթ դեռեւս գտնւում է նրանց լծի տակ, իրաւունք ունեմ ասելու, որ մենք ոչ թէ արժանապատիւ ազգ ենք, այլ` պատմութեան պոչից քարշ եկող ժողովուրդ: Մեր պետական ատեանները վերածուել են աւկեան ախոռների, սակայն դեռ չի նշմարւում այն հերոսը, որը կը ստանձնի դրանք մաքրելու առաքելութիւնը: Տրամաբանօրէն այդ հերոսը պիտի լինէր ազգութեան համահաւաք կամքը, որը ուժ կը տար իր առաջնորդին, բայց կարծես թէ դեռ վաղ է այդպիսի կամքի առկայութեան մասին խօսելը: Հաւանաբար դեռեւս պիտի շարունակենք կորուստներ ունենալ, որովհետեւ շարունակում ենք շփոթուած մնալ պատերազմի պատճառած ցաւի, Նիկոլի ձեռնածուական վարքագծի եւ «թուղթուգիր» արուած խորհրդարանական մեծամասնութեան միջեւ: Մենք ազգովի գտնւում ենք մի վիճակում, որին շատ է պատշաճում յայտնի ասացուածքը. «Մի գիժ քարը գցեց փոսը, հազար խելօք հաւաքուեցին` չկարողացան հանել»: Իսկ չենք կարողանում, որովհետեւ իրենց խելօք երեւակայող որոշ արուեստաբան, քաղաքագէտ եւ այլ համքարութիւնների պատկանող նմանօրինակ տիտղոսակիրներ, յայտնի ու անյայտ շարժառիթներից ելնելով, շարունակում են գժին ովսաննաներ երգել եւ իրենց հերթին մոլորեցնել ժողովրդի մի մասին:

Շարունակում են հայրենադաւին մեծագործ ու իմաստուն հռչակել, ինչպէս` յայտնի հեքիաթի հերոսին, եւ նա էլ, ըստ երեւոյթին, հաւատում է, որ ինքն իսկապէս փրկիչ է: Այնինչ «փրկիչը» գիշերուայ հերթական վատ երազից յետոյ նոր անակնկալներ է մատուցում` այս անգամ արդէն ազրպէյճանական յայտարարելով Շուշին: Մտածում ես` հետը գլուխ չդնես, բայց փորձը ցոյց է տալիս, որ չհանդիպելով հակազդեցութեան` նա ոչ միայն սկսում է հաւատալ իր «մարգարէութիւններին», այլեւ փորձում դրանց «ճշմարտացիութեան մէջ» հաւատացնել նաեւ ուրիշներին: Եւ տպաւորութիւն կայ, որ ո՛չ Շուշին ազատագրողներ են եղել, ո՛չ արցախեան պատերազմի հերոսներ եւ ո՛չ էլ առհասարակ ազգային-ազատագրական պայքար: Այդ ամէնը պարզապէս մի հաճելի երազ էր, որը քնից արթնանալուն պէս ցնդել է:

Այս նողկալի իրականութեան հենքին չեմ կարող չդիմել պետական համակարգի աշխատակիցներին, մասնաւորապէս` այն պաշտօնեաներին ու հերոս զօրավարներին, որոնց պարտքն է պաշտպանել պետականութեան կործանուող նաւը. «Դուք վատ չէ՞ք զգում, որ դարձել էք Նիկոլի կամակատարները»: Առաւել եւս ճղճիմ են նրանք, որոնք գարշահոտութեամբ բուրող այս իրականութեան մէջ հորթային հրճուանքով նետւում են դէպի իրենց առաջարկուող պաշտօնները:

  1. 01. 2021 թ.
Նախորդը

Երաժշտագէտ Տիգրան Հեքեքեանի Հետքերով

Յաջորդը

Ստացուած Գիրքեր. «Դուք Մտքերիս Աշխարհում» (Հեղինակ` Թամար Յովհաննիսեան)

RelatedPosts

Իսրայէլեան Հեռատեսիլը Կը Տարածէ Ազրպէյճանի Գարշելի Քարոզչութիւնը Ընդդէմ Հայաստանի Եւ Իրանի
Անդրադարձ

Իսրայէլեան Հեռատեսիլը Կը Տարածէ Ազրպէյճանի Գարշելի Քարոզչութիւնը Ընդդէմ Հայաստանի Եւ Իրանի

Փետրուար 4, 2023
Հայ Եկեղեցւոյ Տօներ.  Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Հայ Եկեղեցւոյ Տօներ. Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

Փետրուար 4, 2023
Փոթորիկը Եւ Խաւարը` Ներսը Եւ Դուրսը
Անդրադարձ

Փոթորիկը Եւ Խաւարը` Ներսը Եւ Դուրսը

Փետրուար 4, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In