Սպանիոյ Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Լիոնել Մեսսի Հաստատեց Նոր Մրցանիշ Մը

Արժանթինցի միջազգային յառաջապահ Լիոնել Մեսսի, իր ակումբին` Պարսելոնայի հետ նոր մրցանիշ մը հաստատեց Սպանիոյ ֆութպոլի բաժակի («Քոփա Տել Ռէյ») մրցաշարքին գծով իր կատարած մրցումներուն քանակով:

33 տարեկան ֆութպոլիստը, որ նախանցեալ օր Սպանիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, իր կազմին հետ 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Ռայօ Վայեքանոյի դէմ կատարուած մրցումին, այսպիսով այս մրցաշարքին գծով կատարեց իր 76-րդ մրցումը:

Ան այսպիսով գերազանցեց անցեալի սպանացի ֆութպոլիստ Եոսիփ Սամիթիէի (մահացած` 1972-ին) մրցանիշը, որ իր կարգին Պարսելոնայի հետ մրցանիշ մը հաստատած էր այս մրցաշարքին գծով (75 մրցում):

Մեսսի, որ Վայեքանոյի դաշտին վրայ նշանակեց իր կազմին առաջին կոլը, այս մրցաշարքին գծով իր նշանակած կոլերուն ընդհանուր հաշիւը բարձրացուց 53-ի` 34 կոլային փոխանցման կողքին:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )