Վազգէն Մանուկեան. «Հայոց Բանակը Նորէն Վեր Պիտի Յառնի Եւ Ցոյց Տայ Աշխարհին Իր Ուժը»

Բանակի օրուան առիթով Հայրենիքի փրկութեան շարժումի թեկնածու Վազգէն Մանուկեան հրապարակեց հետեւեալ ուղերձը.

«Հայո՛ց բանակ, տօնդ շնորհաւոր:

Այսօր չեմ խօսելու ցաւի ու կորստի մասին: Չեմ խօսելու պարտութեան, նենգութեան ու դաւաճանութեան մասին:

Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինուորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի եւ մեր ժողովրդի անվտանգութեան, արժանապատուութեան, հպարտութեան ու յաղթանակների երաշխաւորը:

Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է յառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցոյց է տալու աշխարհին իր ուժը: Միայն այդ դէպքում մենք կարող ենք կերտել հզօր, զարգացած, բարեկեցիկ եւ աշխարհում իր խօսքն ունեցող պետութիւն:

Այսուհետ ողջ հայութեան հաւաքական երազանքներից ու գերնպատակներից մէկը պէտք է դառնայ հայոց բանակի հզօրացումը:

Սա՛ է օրուայ ուղերձը, օրուայ խորհուրդն ու օրուայ երդումը»:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )